Կայուն զարգացում

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության մեջ կարևոր տեղ ունեն կայուն զարգացման սկզբունքներն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Ընկերությունն իրականացնում է բարեգործական և սոցիալական աջակցության ծրագրեր ազդակիր և հարակից համայնքներում: Ընկերության միջոցներով ձեռք են բերվել աշակերտների և ուսուցչական կազմի ու վարչական աշխատողների համար դպրոցական գույք և գրենական պիտույքներ, որոնցով ամբողջությամբ կահավորվել է Շնող գյուղի 430 աշակերտ ունեցող հանրակրթական դպրոցը: Ընկերության միջոցներով իրականացվել է Թեղուտ գյուղի մշակույթի տան հիմնանորոգումը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տարրերը կարևոր նշանակություն ունեն նաև ընկերության ռազմավարական ծրագրերում:

Դրա վկայությունն է այն, որ բնապահպանական կառավարման պլանի նախագծով և աշխատանքային նախագծով նախատեսված գործողությունների զգալի մասը ենթադրում է բնապահպանական առումով ավելի խիստ չափորոշիչներ, քան ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ: Մասնավորապես. նախատեսվում է արդյունաբերական ջրերի փակ շրջանառու համակարգ, իսկ բանավանի սպասարկման համար կենցաղային օգտագործման նպատակով վերցված ջուրը մինչ արտաթողումը կենթարկվի մաքրման` աշխարհի առավել առաջադիմական տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցված կենսաբանական մաքրման կայանում:

Ընկերությունը միջոցներ է ձեռնարկել ապահովելու, որ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տարածքներում նախկինում գյուղատնտեսական գործունեություն ծավալած որևէ անձ Ընկերության գործունեությամբ պայմանավորված չզրկվի գյուղատնտեսական գործունեությունը շարունակելու հնարավորությունից (Տեղեկանք Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով ֆիզիկական անձանցից ձեռք բերվող գույքի դիմաց փոխհատուցման կարգի մասին): 


Գիտակցելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկը անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումն է, «Վալլեքս» խմբի ընկերությունները չեն սահմանափակվելու բնապահպանական վնասի փոխհատուցման` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմներով: Առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով` «Թեղուտ» ՓԲԸ-ն մշակել և ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ համաձայնեցրել է անտառապատման ծրագիր, որը նախատեսում է անտառապատման աշխատանքների իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի (357 հա) կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա): Ընդ որում, ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել վերոնշյալ 714 հա տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար` մինչ անտառի էկոհամակարգի համար բնութագրական տարրերի կայացման նախադրյալների ապահովումը:  Անցած ժամանակահատվածում իրականացվել է անտառահատում շուրջ 149 հա գումարային մակե­րեսով տարածքներում: Զուգահեռաբար անտառապատման ծրագրի շրջանակներում ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն և Արջուտ համայնքների վար­չական սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 378.5 հա գումարային մակերեսով տարածքներում:

 Ընկերության  նախաձեռնությամբ և միջոցներով` ՀՀ առա­ջատար բուհերի ուսա­նո­ղու­թյան և Լոռու մարզի երիտասարդության լայն մասնակցությամբ` Թեղուտ համայնքի վար­չա­կան սահմաններում գտնվող տարածք­ներում ծառատունկեր իրականացվել են նաև հասա­րա­կական կարգով: «Թեղուտ» ՓԲԸ կողմից հատուկ այդ նպատակով ցանկապատված շուրջ 80 հազ. քառակուսի մետր գումարային մակերեսով տարածքներում իրականացված «ուսանողական» ծառատունկերին մասնակցել են նաև անվանի մտավորականներ, մշակույթի հայտնի գործիչներ: Ծառերի ընթացիկ խնամքը նույնպես իրականացվում է ընկերության միջոցներով:

Ընկերության արժեքային առաջնահերթություններից է նաև առողջ աշխատանքային մթնոլորտի և աշխատակիցների համար պատշաճ աշխատանքային ու կենցաղային պայմանների ապահովումը: Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի հարևանությամբ նախատեսված բանավանին կից ստեղծվելու է ակտիվ հանգստի և ժամանցի գոտի:

Քաղաքացիների ընդունելության կարգ:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC