Գործունեությունը
Կադրային և տեխնիկական ռեսուրսները

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման մեջ ներգրավված արհեստավարժ կադրերի հիմնական մասը «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» և «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերություններից «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերություն տեղափոխված աշխատակիցներն են: Ընկերությունն ունի շուրջ 1.200 աշխատող, որոնց մեծ մասը Թեղուտ և Շնող համայնքների և Ալավերդի քաղաքի, մնացածը` ՀՀ այլ համայնքների բնակիչներ են:

Ընկերության ստորաբաժանումները համալրված են հանքարդյունաբերական տեխնիկայի արտադրության բնագավառում աշխարհում առաջատար դիրքեր ունեցող ընկերությունների արտադրած սարքավորումներով: Ընկերությունն իր գործունեության բնապահպանական անվտանգության ապահովման նկատառումներով ձեռք է բերել նաև անտառապատման և անտառվերականգման աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկա, որոնց շարքում` համեմատաբար հաստաբուն ծառերի` արմատներով և դրանց միջև եղած հողով հանդերձ անվնաս տեղափոխման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ:
«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC