Նորություններ

Կազմակերպվում է շահառուների հետ հերթական հանդիպումը (23.12.2013)

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) կազմակերպում է հանդիպում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների հետ, որին հրավիրվում են մասնակցելու ծրագրի շահառուների բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուր անձ և (կամ) կազմակերպություն, որի վրա Ծրագիրը կարող է ունենալ ուղղակի կամ անուղղակի որևէ ազդեցություն և (կամ) որը Ծրագրի հետ կապված շահեր և (կամ) գործառույթներ ունի և (կամ) որևէ կերպ կարող է ազդել Ծրագրի իրականացման վրա:

Հանդիպումը տեղի կունենա 2014թ. հունվարի 17–ին, ժամը 15:00–ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի տան դահլիճում:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝

- Ծրագրի շրջանակներում 2013թ. ընթացքում կատարված շինարարական և մոնտաժային աշխատանքները, 2014թ. առաջին եռամսյակում նախատեսվող գործունեությունը

- 2013 թ. ընթացքում շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումները, 2014 թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները

- Ծրագրի շահառուների ներգրավման պլանը (լրամշակված տարբերակ), շահառուների ներգրավման և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղություններով 2013թ. իրականացված և 2014թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները

- Պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ 2013թ. կատարված և 2014թ. ընթացքում նախատեսվող աշխատանքները

- Այլ հարցեր:

Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2013թ. դեկտեմբերի 23-ից 2014թ. փետրվարի 3-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում կարող եք ուղարկել նաև էլ. փոստով՝ pr@vallex.com հասցեով: Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մասնակցություն:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC