Նորություններ

Նոյեմբերին կատարված աշխատանքներ (29.12.2013)

Լեռնահանքային համալիրի և ենթակառուցվածքների, սպասարկող կառույցների շինարարություն և սարքավորանքի մոնտաժում.

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում

Ֆլոտացիոն տեղամասում հակասեյսմիկ միջուկի և գոտու, վանդակամածերի, պոչատարի կառուցում, ձյունապաշտպան թիթեղների և ջրհորդանների, կռունկի հեծաններին կից հարթակների, կռունկը սպասարկող կախովի հեծանների, էներգամատակարարման և ռեագենտների մասնաշենքի դարպասների պատրաստում և մոնտաժում, լաբորատորիայի կոյուղու մոնտաժում, հիմքերի կառուցում, խարսխային հեղյուսների տեղադրում, կառուցում

Խոշոր ջարդման արտադրամասի զետեղարանի ցանցի և ծածկի պատրաստում, մոնտաժում և ներկում, Խոշոր ջարդման արտադրամասից՝ ջարդած հանքաքարի պահեստ փոխադրումային գալերեայի կառուցում

Ջարդված հանքաքարի պահեստի զետեղարանների մոնտաժում, մետաղական երեսպատում Մոլիբդենի արտադրամասում ֆլոտացիոն մեքենաների հիմքերի կառուցում

Մանրացման և խտացման արտադրամասերի կառուցման և այլ աշխատանքներ:

Պոչանքային տնտեսության և արտադրական ջրի մատակարարման կառույցների շինարարություն

Թարմ տեխնիկական ջրի պոմպակայանի պոմպերի հիմքերի նախապատրաստում, պոմպերի տեղադրում

Շրջանառու ջրի պոմպակայանի ենթակայանի շինարարություն

Պոչանքային տնտեսության առաջնային պատվարի կառուցում

Կոլեկտորի, շանդորների ուղղորդիչների պատրաստում և մոնտաժում

Պոչամբարի պոչատարի կառուցման նպատակով գրունտի մշակում, պատերի և հատակի բետոնացում: Լեռնահանքային աշխատանքներ և ենթակառուցվածքների ապահովում

587 հազ. մ3 հիմնական մակաբացման և 14,5 հազ. մ հորատման աշխատանքներ բացահանքում

Ծանր տեխնիկայի վերանորոգման արհեստանոցի հատակների հարթեցման աշխատանքներ

Լեռնահանքային վարչական շենքի ջեռուցման համակարգի մոնտաժային և այլ աշխատանքներ:

 

Հյուրանոցահանրակացարանային համալիր, կաթսայատուն և անցակետեր.

Հարակից տարածքների բարեկարգում, հենապատերի կառուցում, ջրի մաքրման կայանի շինարարություն, ներքին հարդարման և կահավորման աշխատանքներ:

 

Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ.

Բետոնային աշխատանքներ – 1.924 մ3

Ամրանային աշխատանքներ – 33,9 տ

Պոչամբարի առաջնային պատվարի կառուցման հողային աշխատանքներ – 37,7 հազ. մ3

 

Տեխնիկական պարկի համալրում.

Շառավղային հիդրոցիկլոններ` KREBS GMAX33 H 3141 և KREBS GMAX15 3117 մակնիշների:

 

Աշխատողների թվաքանակը նոյեմբերի վերջին.

Ընդհանուր՝ 1.287, այդ թվում՝ 161 աշխատող՝ Թեղուտից, 235 աշխատող՝ Շնողից, 438 աշխատող՝ Ալավերդուց և 453 աշխատող՝ այլ համայնքներից: Նոյեմբերին ընդունվել են աշխատանքի 27, ազատվել են՝ 29 աշխատողներ:

 

Լուսանկարներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC