Նորություններ

Ի գիտություն ծրագրի շահառուների (08.01.2014)

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների ներգրավման գործընթացի համապատասխանությունը Միջազգային ֆինանսական կորպորացիայի առաջադրած չափորոշիչներին ապահովելու նպատակով, անցած ժամանակահատվածում Ծրագրի շահառուների ներգրավման փաստացի արդյունքների հաշվառմամբ լրամշակվել է «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) գլխավոր տնօրենի 12.02.2013թ. № 014 հրամանով հաստատված Շահառուների ներգրավման պլանը (այսուհետ՝ Պլան):

Պլանի լրամշակված տարբերակը հաստատվել է և 2014թ. հունվարի 1-ից դրվել է գործողության մեջ Ընկերության գլխավոր տնօրենի 20.12.2013թ. № 138 Ն հրամանով:

Ծրագրի շահառուներին խնդրում ենք ծանոթանալ լրամշակված տարբերակին և դրան համապատասխան ներգրավվել նախատեսվող միջոցառումներին:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC