Նորություններ

2013 թ. դեկտեմբերին իրականացված աշխատանքներ (30.01.2014)

Լեռնահանքային համալիրի և ենթակառուցվածքների, սպասարկող կառույցների շինարարություն և սարքավորանքի մոնտաժում.

 

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում

Մոլիբդենի արտադրամասում ֆլոտացիոն մեքենաների հիմքերի, հակասեյսմիկ միջուկի և գոտու, հենապատերի կառուցում, էլեկտրամատակարարման մասնաշենքի հարթակի պատրաստում և մոնտաժում, լուսավորության մոնտաժում

Ֆլոտացիոն տեղամասում գրունտի մշակման, հիմքային պատերի կառուցման, բետոնե հատակների, վանդակամածերի, պոչատարի կառուցման աշխատանքներ

Խոշոր ջարդման արտադրամասի բունկերի պատրաստում և երեսպատում, ջարդիչի հենքի պատրաստում, սնուցիչի ներդիր դետալների տեղադրում

Խոշոր ջարդման արտադրամասից՝ ջարդած հանքաքարի պահեստ փոխադրումային գալերեայի կառուցում

Ջարդված հանքաքարի պահեստի զետեղարանների մետաղական երեսպատում

Մանրացման և խտացման արտադրամասերի կառուցման և այլ աշխատանքներ:

 

Պոչանքային տնտեսության և արտադրական ջրի մատակարարման կառույցների շինարարություն

Կոլեկտորի, շանդորների ուղղորդիչների պատրաստում և մոնտաժում, ներդիր դետալների տեղադրում

Պոչամբարի պոչատարի կառուցման նպատակով գրունտի մշակում, պատերի և հատակի բետոնացում

Պոչանքային տնտեսության առաջնային պատվարի կառուցում

Թարմ տեխնիկական ջրի պոմպակայանի պոմպերի հիմքերի նախապատրաստում, հոսքահուների բետոնացում

Շրջանառու ջրի պոմպակայանի ենթակայանի շինարարություն:

 

Լեռնահանքային աշխատանքներ և ենթակառուցվածքների ապահովում

514 հազ. մ3 հիմնական մակաբացման և 10,7 հազ. մ հորատման աշխատանքներ բացահանքում

Կաթսայատան, ծանր տեխնիկայի մաքրման կայանի կառուցման աշխատանքներ:

 

Հյուրանոցահանրակացարանային համալիր, անցակետեր և սպասարկող այլ օբյեկտներ

Ջրահեռացման համակարգի, ջերմուղու, բազալտե հատակի և աստիճանների կառուցում, հեռահաղորդակցության համակարգերի մոնտաժում, ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքներ:

 

Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ.

Բետոնային աշխատանքներ - 3.013 մ3

Ամրանային աշխատանքներ - 32 տ

Պոչամբարի առաջնային պատվարի կառուցման հողային աշխատանքներ - 21 հազ. մ3

 

Աշխատողների թվաքանակը դեկտեմբերի վերջին.

Ընդհանուր՝ 1.290, այդ թվում՝ 161 աշխատող՝ Թեղուտից, 236 աշխատող՝ Շնողից, 443 աշխատող՝ Ալավերդուց և 450 աշխատող՝ այլ համայնքներից:

Դեկտեմբերին ընդունվել են աշխատանքի 19, ազատվել են՝ 16 աշխատողներ:

 

Լուսանկարներ

Grinding


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC