Նորություններ

Հունվարին կատարված աշխատանքներ (27.02.2014)

 

Լեռնահանքային համալիրի և ենթակառուցվածքների, սպասարկող կառույցների շինարարություն և սարքավորանքի մոնտաժում.

 

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում

Մոլիբդենի արտադրամասում հիմքերի ամրանավորում, խարսխային հեղյուսների տեղադրում, հակասեյսմիկ գոտու և միջուկի կառուցում, ամրանավորում

Ֆլոտացիոն տեղամասում վանդակամածերի սյուների պատրաստում և մոնտաժում, կապերի մոնտաժում, հիմնային պատերի կառուցում և երեսպատում, հատակի երեսպատում,  երկաթբետոնե պոչատարի ջրամեկուսացում

Խոշոր ջարդման արտադրամասի բունկերի երեսպատում, բունկեր և ջարդիչի հենքի միացում և մոնտաժում

Ջարդված հանքաքարի պահեստի պատերի և սնուցիչների մոնտաժում, փոխադրասրահի տանիքի կառուցում, ձգման կայանի պատերի մոնտաժում

Մանրացման և խտացման արտադրամասերի կառուցման և այլ աշխատանքներ:

 

Պոչանքային տնտեսության և արտադրական ջրի մատակարարման կառույցների շինարարություն

Պոչամբարի առաջնային պատվարի կառուցման հողային աշխատանքներ - 22 հազ. մ3

Դիտահորերի և սպասարկող հանգույցների կառուցում, պոչամբարի պոչատարի հատակի և պատերի բետոնացում, սալիկապատում

Պոմպակայանի հիմքրի բետոնացում

Թարմ տեխնիկական ջրի պոմպակայանի պոմպերի հիմքերի, հոսքահուների, ջրընդունիչ խցի բետոնացում, ներդիր դետալների տեղադրում, հենաշրջանակի հավաքում և տեղակայում, ամրանների մոնտաժում, խարսխային հեղյուսների տեղադրում, աստիճանների և հարթակի պատրաստում:

 

Լեռնահանքային աշխատանքներ և ենթակառուցվածքների ապահովում

773 հազ. մ3 հիմնական մակաբացման և 16,2 հազ. մ հորատման աշխատանքներ բացահանքում:

 

Հյուրանոցահանրակացարանային համալիր, անցակետեր և սպասարկող այլ օբյեկտներ

Հյուրանոցահանրակացարանային համալիրի և անցակետերի հարակից տարածքների բարեկարգում:

 

Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ.

Բետոնային աշխատանքներ - 1.233 մ3

Ամրանային աշխատանքներ - 18 տ

 

Սարքավորանքի համալրում

Կոյուղաջրերի մաքրման կայան ԲԻՕԿՍ-15Բ, Leica Viva TS 11 R 500 տախոմետր, հյուրանոցային և գրասենյակային կահավորանքի պարագաներ և այլ գույք:

Աշխատողների թվաքանակը հունվարի վերջին.

Ընդհանուր՝ 1.295, այդ թվում՝ 162 աշխատող՝ Թեղուտից, 237 աշխատող՝ Շնողից, 446 աշխատող՝ Ալավերդուց և 450 աշխատող՝ այլ համայնքներից:

Հունվարին ընդունվել են աշխատանքի 18, ազատվել են՝ 13 աշխատողներ:

 

Լուսանկարներ

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC