Նորություններ

Փետրվարին կատարված աշխատանքներ (31.03.2014)

Լեռնահանքային համալիրի և ենթակառուցվածքների, սպասարկող կառույցների շինարարություն և սարքավորանքի մոնտաժում.

 

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում

Մոլիբդենի արտադրամասում հիմքերի ամրանավորում, խարսխային հեղյուսների տեղադրում, ամրանավորում, տանիքի կառուցում, կոյուղու մոնտաժում

Ֆլոտացիոն տեղամասում ներդիր դետալների տեղադրում, վանդակամածերի սյուների պատրաստում և մոնտաժում, հատակի երեսպատում

Խոշոր ջարդման արտադրամասի սնուցիչի մոնտաժում, մետաղական կառուցվածքների ներկում, օդափոխության համակարգի մոտնաժում

Ջարդված հանքաքարի պահեստի բունկերների երեսպատում, տելֆերների և սնուցիչների մոնտաժում

Մանրացման և խտացման արտադրամասերի կառուցման և այլ աշխատանքներ:

 

Պոչանքային տնտեսության և արտադրական ջրի մատակարարման կառույցների շինարարություն

Պոչամբարի առաջնային պատվարի կառուցման հողային աշխատանքներ - 19 հազ. մ3

Դիտահորերի և սպասարկող հանգույցների կառուցում

Թարմ տեխնիկական ջրի պոմպակայանի և այլ ենթակառույցների շինարարության աշխատանքներ:

 

Լեռնահանքային աշխատանքներ և ենթակառուցվածքների ապահովում

506 հազ. մ3 հիմնական մակաբացման և 5,5 հազ. մ հորատման աշխատանքներ բացահանքում:

 

Հյուրանոցահանրակացարանային համալիր, անցակետեր և սպասարկող այլ օբյեկտներ

Հյուրանոցահանրակացարանային համալիրի և անցակետերի հարակից տարածքների բարեկարգում:

 

Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ.

Բետոնային աշխատանքներ - 1.089 մ3

Ամրանային աշխատանքներ - 24 տ:

 

Աշխատողների թվաքանակը փետրվարի վերջին.

Ընդհանուր՝ 1.302, այդ թվում՝ 162 աշխատող՝ Թեղուտից, 239 աշխատող՝ Շնողից, 445 աշխատող՝ Ալավերդուց և 456 աշխատող՝ այլ համայնքներից:

Փետրվարին ընդունվել են աշխատանքի 21, ազատվել են՝ 14 աշխատողներ:

 

Լուսանկարներ.

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC