Նորություններ

Կազմակերպվում է շահառուների հետ հերթական հանդիպումը (15.04.2014)

Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսու­հետ՝ Ընկերություն) 2014թ. ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին ՀՀ Լոռու մար­­զի Շնող գյու­ղի Մշակույթի տան դահլիճում կազմակերպում է հերթական հանդիպումը Թեղու­տի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբ­դե­նա­յին հանքա­վայ­րի շա­հա­գործ­ման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման հարցերով շահագրգիռ հանրության ներկայացուցիչների (այսուհետ՝ Շա­հա­ռու­­ներ) հետ: Հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ազդակիր համայնքների ղեկավարները և համայնքների ազգաբնակչության այլ ներ­կայացուցիչներ, Ընկերության աշխատողներ: Հանդիպումն անցկացվելու է բաց ձևաչափով, և դրան կարող են մասնակցել նաև Շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝

-   Ազդակիր համայնքներում գյուղատնտեսության զարգացմանը Ընկերության աջակ­ցու­թյան առավել արդյունավետ ճանապարհներն ու եղանակները

-   Ազդակիր համայնքների ազգաբնակչության համար կենդանի հիշատակի առարկա հանդիսացող, իրավական կարգավիճակ չունեցող հուշարձանների պահպանության և բարեկարգման ուղղությամբ Ընկերության ծրագրած միջոցառումները

-   Ազդակիր համայնքներում բնապահպանական և սոցիալ-առողջապահական իրադրության բարելավման ուղղությամբ Ընկերության ծրագրած միջոցառումները

-   Այլ հարցեր:

Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրա­սենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյու­ղերի գյուղապետարաններում 2014թ. ապրիլի 16-ից 2014թ. մայիսի 15-ը կբացվեն գրան­ցա­մա­տյաններ, որոնցում շա­հա­ռուները կարող են գրառել մեկ­­նա­բա­նու­թյուններ, առա­ջար­կու­թյուն­նե­ր, նկատառումներ և այլ հաղորդագրու­թյուն­ներ՝ հան­դիպ­ման օրա­կարգում ներառված հար­ցե­րի վերաբերյալ: Օրակարգում ներառ­ված հարցերի վերաբերյալ հա­ղոր­­դագրություններ այդ ժամանակահատվածում կարող եք ուղարկել նաև էլ. փոստով՝ pr@vallex.com հասցեով:

Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մաս­նակ­ցու­թյուն:


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC