Նորություններ

Մարտին կատարված աշխատանքներ (30.04.2014)

Լեռնահանքային համալիրի և ենթակառուցվածքների, սպասարկող կառույցների շինարարություն և սարքավորանքի մոնտաժում.

 

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում

Ֆլոտացիոն տեղամասում խողովակների հենասյուների մոնտաժում, հեծանների մոնտաժում, տանիքի կառուցում, ներդիր դետալների տեղադրում, պոչատարի երեսպատում, ներկում

Խոշոր ջարդման արտադրամասի սնուցիչների շարժիչների շրջանակների մոնտաժում, խարսխային հեղյուսների տեղադրում

Ջարդված հանքաքարի պահեստի բունկերների երեսպատում, տանիքի կառուցում, փոխադրասրահում մոնտաժային աշխատանքներ

Մոլիբդենի տեղամասում սարքերի հիմքերի կառուցում, խարսխային հեղյուսների տեղադրում, պատերի մոնտաժում,

Մանրացման և խտացման արտադրամասերի կառուցման և այլ աշխատանքներ:

 

Պոչանքային տնտեսության և արտադրական ջրի մատակարարման կառույցների շինարարություն

Պոչամբարի առաջնային պատվարի կառուցման հողային աշխատանքներ - 18 հազ. մ3

Կոլեկտորի, դիտահորերի և սպասարկող հանգույցների կառուցում

Թարմ տեխնիկական ջրի պոմպակայանի, պոչատարի և այլ ենթակառույցների շինարարության աշխատանքներ:

 

Լեռնահանքային աշխատանքներ և ենթակառուցվածքների ապահովում

622 հազ. մ3 հիմնական մակաբացման և 12 հազ. մ հորատման աշխատանքներ բացահանքում:

 

Հյուրանոցահանրակացարանային համալիր, անցակետեր և սպասարկող այլ օբյեկտներ

Հյուրանոցահանրակացարանային համալիրի և անցակետերի հարակից տարածքների բարեկարգում և այլ աշխատանքներ:

 

Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ.

Բետոնային աշխատանքներ - 1.245 մ3

Ամրանային աշխատանքներ - 26 տ:

 

Սարքավորանքի համալրում.

Հանքաքարի Metso Nordberg C200 մակնիշի ջարդիչ, PROFIBUS TESTER 4 մակնիշի ստուգաչափիչ:

 

Աշխատողների թվաքանակը մարտի վերջին.

Ընդհանուր՝ 1.234, այդ թվում՝ 148 աշխատող՝ Թեղուտից, 231 աշխատող՝ Շնողից, 434 աշխատող՝ Ալավերդուց և 421 աշխատող՝ այլ համայնքներից:

Մարտին ընդունվել են աշխատանքի 8, ազատվել են՝ 43 աշխատողներ:


Լուսանկարներ.

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC