Նորություններ

Հերթական հանդիպումը շահառուների հետ (05.05.2014)

2014 թ. ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին, ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների ներգրավման պլանի շրջանակներում հերթական հանդիպումը: Հանդիպմանը հրավիրված էին մասնակցելու ազդակիր համայնքների ղեկավարները և համայնքների ազգաբնակչության այլ ներ­կայացուցիչներ, «Թեղուտ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներ: Հանդիպումը կազմակերպված էր բաց ձևաչափով, և դրան կարող էին մասնակցել նաև շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ: Հանդիպման վերաբերյալ հայտարարությունը տեղակայվել է ընկերության պաշտոնական կայքում, հեռարձակվել է տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերով, տարածվել մամուլի հաղորդագրության ձևաչափով, այդ մասին պաշտոնական գրություններ են ուղարկվել ազդակիր համայնքների ղեկավարներին:

Ընկերության ՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2014 թ. ապրիլի 16-ից մայիսի 15-ը ժամկետով բացվել են գրանցամատյաններ, դրանցում հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ գրառելու հնարավորությամբ շահառուներին ապահովելու համար:

Հանդիպմանը մասնակցում էր ավելի քան 50 մարդ՝ այդ թվում՝ ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետերը, համայնքների ավագանու անդամներ և ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ: Լրատվամիջոցների՝ այդ թվում՝ «Հետք» համացանցային թերթի և տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության ներկայացուցիչներ:

Ընկերությունը հանդիպմանը ներկայացնում էին գլխավոր տնօրենի տեղակալներ Ռուբեն Պապոյանը, Արտաշես Բոշյանը և այլ աշխատակիցներ:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն էին՝

- Ազդակիր համայնքներում գյուղատնտեսության զարգացմանը Ընկերության աջակ­ցու­թյան առավել արդյունավետ ճանապարհներն ու եղանակները

- Ազդակիր համայնքների ազգաբնակչության համար կենդանի հիշատակի առարկա հանդիսացող, իրավական կարգավիճակ չունեցող հուշարձանների պահպանության և բարեկարգման ուղղությամբ Ընկերության ծրագրած միջոցառումները

- Ազդակիր համայնքներում բնապահպանական և սոցիալ-առողջապահական իրադրության բարելավման ուղղությամբ Ընկերության ծրագրած միջոցառումները:

Ընկերության ներկայացուցիչներն օրակարգի կետերի շուրջ ներկայացրեցին ամփոփ տեղեկատվություն, պատասխանեցին շահառուների բարձրացրած հարցերին, տվեցին անհրաժեշտ պարզաբանումներ:

Հանդիպման ընթացքի արձանագրությունը

Հանդիպման ընթացքի ամբողջական տեսագրությունը

Լուսաբանում տեղական ՀԸ եթերում


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC