Նորություններ

Ապրիլին կատարված աշխատանքներ (31.05.2014)

 

Լեռնահանքային համալիրի և ենթակառուցվածքների, սպասարկող կառույցների շինարարություն և սարքավորանքի մոնտաժում.

            

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում

Ֆլոտացիոն տեղամասում խարսխային հեղյուսների տեղադրում, հատակների բետոնացում, հիմքերի հարթեցում, պատերի սվաղում, սենդվիչ-պատերի մոնտաժում, ֆլոտացիոն մեքենաների սպասարկման հարթակների մոնտաժում, պոչատարի կառուցման աշխատանքներ

Խոշոր ջարդման արտադրամասի տանիքի կառուցում

Մոլիբդենի տեղամասում բետոնե հատակի կառուցում, մամլաքամիչի շրջանակի մոնտաժում,  սենդվիչ պատերի, ջրհորդանների մոնտաժում

Մանրացման տեղամասում հատակների բետոնացում, սենդվիչ պատերի մոնտաժում, օպերատորական սենյակի կառուցում

Գլխավոր ենթակայանի (110/35/10kv) կառուցման աշխատանքներ

Այլ աշխատանքներ:

 

Պոչանքային տնտեսության և արտադրական ջրի մատակարարման կառույցների շինարարություն

Պոչամբարի առաջնային պատվարի կառուցման հողային աշխատանքներ - 17 հազ. մ3

Թարմ արտադրական ջրի պոմպակայանի շինարարություն

 

Լեռնահանքային աշխատանքներ և ենթակառուցվածքների ապահովում

543 հազ. մ3 հիմնական մակաբացման և 12 հազ. մ հորատման աշխատանքներ բացահանքում:

Ծանր տեխնիկայի կայանատեղի ջրատար ցանցերի և ջրամբարի կառուցում

 

Հյուրանոցահանրակացարանային համալիր, անցակետեր և սպասարկող այլ օբյեկտներ

Հյուրանոցահանրակացարանային համալիրի և անցակետերի հարակից տարածքների բարեկարգում և այլ աշխատանքներ:

 

Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ.

Բետոնային աշխատանքներ - 1.338 մ3

Ամրանային աշխատանքներ - 26 տ:

 

Սարքավորանքի համալրում.

Toyota Hilux ավտոմեքենաներ, No 6-TAG 800-TK121 մակնիշի կրի մաքրման սարք, PowerEdge R720 մակնիշի սերվերներ:

 

Աշխատողների թվաքանակը ապրիլի վերջին.

Ընդհանուր՝ 1,235, այդ թվում՝ 147 աշխատող՝ Թեղուտից, 230 աշխատող՝ Շնողից, 434 աշխատող՝ Ալավերդուց և 424 աշխատող՝ այլ համայնքներից:

Ապրիլին ընդունվել են աշխատանքի 18, ազատվել են՝ 55 աշխատողներ:

 

Լուսանկարներ.

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC