Նորություններ

«Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը» խորագրով միջոցառում (30.05.2014)

«Մանես» բարեգործական հիմնադրամի և «Թեղուտ» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ 2014թ. մայիսի 28-ին տեղի ունեցավ «Մաքուր պահենք մեր հողն ու ջուրը» խորագրով հերթական միջոցառումը, որն այս անգամ վերածվեց օրվա գլխավոր խորհրդին՝ Հանրապետության տոնին նվիրված տոնակատարության: Միջոցառմանը մասնակցում էին Թեղուտ և Շնող գյուղերի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ, դպրոցների մանկավարժական անձնակազմի, համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատողներ և այլ շահագրգիռ անձիք:

Միջոցառման ծրագրով նախատեսված կարգով և ժամանակացույցով մասնակիցները բաժանվեցին խմբերի, որոնք Շնող գետի մերձակա տարբեր տարածքներում իրականացրեցին մաքրման և բարեկարգման աշխատանքներ՝ առանձին ուշադրություն դարձնելով կենդանի հիշատակի առարկա հուշաղբյուրների և դրանց մերձակա տարածքների մաքրմանն ու բարեկարգմանը:

Միջոցառման արդյունքներն ամփոփվեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված Մաժինյան եղբայրների հիշատակին կառուցված հուշաղբյուրի մերձակա տարածքում կազմակերպված տոնական միջոցառմանը:


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC