Նորություններ

Ճանաչողական շրջայց լեռնահանքային համալիրի տարածքում (02.06.2014)

2014թ. մայիսի 30-ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի դպրոցների 2014 թ. շրջանավարտների և մանկավարժական կազմի ներկայացուցիչների համար կազմակերպվեց ճանաչողական շրջայց Թեղուտի լեռնահանքային համալիրի տարածքում: Մասնակիցներն այցելեցին կառուցվող բացահանքի, հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչանքային տնտեսության տարածքներ: Այցելության օբյեկտներում տրվեցին մանրամասն բացատրություններ դրանց գործառնության հիմնական բնութագրերի և առանձնահատկությունների վերաբերյալ, պատասխանվեց հնչեցված հարցերին՝ առանձին ուշադրություն դարձնելով այն տեսանկյուններին, որոնք կարող են առավել հետաքրքիր լինել այն շրջանավարտների համար, ովքեր Թեղուտի լեռնահանքային համալիրը դիտարկում են որպես հնարավոր աշխատատեղ:

 

Շրջայցից հետո, Թեղուտի հյուրանոցային համալիրի ռեստորանում կազմակերպվեց միջոցառում, որտեղ շրջանավարտներն ու մանկավարժական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև Թեղուտ և Շնող համայնքների ղեկավարները հանդիպեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի և «Թեղուտ» ՓԲԸ ղեկավար անձնակազմի հետ:

 

Լուսաբանում տեղական ՀԸ-ի եթերում:

 

Լուսանկարներ.

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC