Նորություններ

Հաշվապահ-հաշվետարների թափուր աշխատատեղեր (17.06.2014)

«Վալլեքս» խմբի ընկերությունները ժամանակակից լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում աշխատանքի են հրավիրում հաշվապահ-հաշվետարների

 

Հավակնորդներին առաջադրվող պահանջներ

-       բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական կամ տեխնիկական

-       հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն

-       համակարգչային հմտություններ՝ Word, Excel, 1 C, ՀԾ

-       բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:

 

Նախատեսվող պարտականություններ

-       նյութական արժեքների շարժի հաշվառում 1C կամ ՀԾ հաշվապահական ծրագրերի միջոցով

-       կոնկրետ գործառնությանը համապատասխան տեղեկատվության մուտքագրում հաշվապահական ծրագրում

-       մուտքագրված ինֆորմացիայի ճշգրտության ստուգում,

-       հաշվապահական ձևակերպումների կատարում

-       այլ աշխատանքներ:

 

Աշխատանքի պայմաններ

-       գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ

-       ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք

-       տևողությունը՝ մշտական հիմքով

-       բարձր վարձատրվող, հետաքրքիր աշխատանք արագ զարգացող ընկերությունում

-       մասնագիտական աճի, ինքնակրթության և հմտությունների կատարելագործման պայմաններ:

 

Աշխատողների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով՝ հարցազրույցի և թեստավորման արդյունքների հիման վրա: Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել «Թեղուտ» ՓԲԸ պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով www.teghout.am/images/Short_info_for_plant_applicants.pdf:

 

Ցանկացողներին խնդրվում է համապատասխան որակավորումը հաստատող փաստաթղթերի թվային պատճենները համառոտ ինքնակենսագրականի հետ միասին ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեով:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2588 հեռախոսահամարով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 30.06.2014 թ.:


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC