Նորություններ

Կազմակերպվում է շահառուների հետ հերթական հանդիպումը (16.07.2014)

Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 2014թ. հուլիսի 30–ին, ժամը 18:00–ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի Մշակույթի տան դահլիճում կազմակերպում է հերթական հանդիպումը Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման հարցերով շահագրգիռ հանրության ներկայացուցիչների (այսուհետ՝ Շահառուներ) հետ: Հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների գյուղապետարանների աշխատողներ և մշտական ու ժամանակավոր ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, Ընկերության աշխատողներ, hայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպանության մասնագետներ, հասարակական ակտիվիստներ, զանգվածային լրատվության միջոցների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, ընկերության հնարավոր աշխատողներ, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ, հարակից համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ, Ծրագրի իրականացման տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերը և փաստացի օգտագործողները: Հանդիպումն անցկացվելու է բաց ձևաչափով, և դրան կարող են մասնակցել նաև Շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝

- Ընկերության տեղեկատվական թափանցիկության քաղաքականությունը, հանրային հարցումներին արձագանքման և ճանաչողական շրջայցերի կազմակերպման ընթացակարգեր

- Ընկերության իրականացրած բնապահպանական միջոցառումները 2014թ. առաջին կիսամյակում

- Ընկերության իրականացրած սոցիալական միջոցառումները 2014թ. առաջին կիսամյակում

- Այլ հարցեր:

Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2014թ. հուլիսի 16-ից օգոստոսի 16-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում կարող եք ուղարկել նաև էլ. փոստով՝ pr@vallex.com հասցեով: Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մասնակցություն:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC