Նորություններ

PR բաժնի պետի օգնականի թափուր աշխատատեղ (23.07.2014)

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի օգնականի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:

 

Հավակնորդներին առաջադրվող պահանջներ.

-   բարձրագույն կրթություն հասարակայնության հետ կապերի, լրագրության, սոցիոլոգիայի կամ այլ հարակից բնագավառում,

-   հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,

-   առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,

-   հաղորդակցման հմտություններ,

-   համակարգչից օգտվելու հմտություններ,

-   Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի բնակիչ լինելը կհամարվի առավելություն

-   բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:

 

Նախատեսված պարտականություններ.

-   կազմակերպել տարբեր PR միջոցառումներ, այդ թվում՝ մշակութային և զանգվածային, կլոր սեղաններ, սեմինարներ և համաժողովներ,

-   ստեղծել և պահպանել համագործակցություն ԶԼՄ ներկայացուցիչների հետ, մշտադիտարկել հրապարակումները,

-   հաճախակի ճանապարհորդել ՀՀ և ԼՂՀ տարածքներով,

-   այլ պարտականություններ:

 

Աշխատանքի պայմաններ.

-   գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ,

-   ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք,

-   տևողությունը՝ մշտական հիմքով,

-   բարձր վարձատրվող, հետաքրքիր աշխատանք արագ զարգացող ընկերությունում,

-   մասնագիտական աճի, ինքնակրթության և հմտությունների կատարելագործման պայմաններ:

 

Աշխատողների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով:

 

Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել «Թեղուտ» ՓԲԸ պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով:

 

Ցանկացողներին խնդրվում է համապատասխան որակավորումը հաստատող փաստաթղթերի թվային պատճենները համառոտ ինքնակենսագրականի հետ միասին ուղարկել n.grigoryan@vallex.com էլ. հասցեով:

 

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2012 հեռախոսահամարով:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 5-ը օգոստոսի, 2014 թ.:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC