Նորություններ

Հերթական հանդիպումը շահառուների հետ (31.07.2014)

2014 թ. հուլիսի 30-ին, ժամը 18:00-ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների ներգրավման պլանի շրջանակներում հերթական հանդիպումը: Հանդիպմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների գյուղապետարանների աշխատողներ և մշտական ու ժամանակավոր ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներ, հայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատություններ բնապահպանության մասնագետներ, հասարակական ակտիվիստներ, զանգվածային լրատվության միջոցների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, ընկերության հնարավոր աշխատողներ, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ, հարակից համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ, Ծրագրի իրականացման տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերը և փաստացի օգտագործողները: Հանդիպումն անցկացվում էր բաց ձևաչափով, և դրան կարող էին մասնակցել նաև Շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ: Հանդիպման վերաբերյալ հայտարարությունը տեղակայվել է ընկերության պաշտոնական կայքում, հեռարձակվել է տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերով, տարածվել է մամուլի հաղորդագրության ձևաչափով: Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում Թեղուտ Շնող գյուղերի գյուղապետարաններում 2014 թ. հուլիսի 16-ից օգոստոսի 16-ը ժամանակահատվածով բացվել են գրանցամատյաններ, դրանցում հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ գրառելու հնարավորությամբ շահառուներին ապահովելու համար: Հանդիպմանը մասնակցում էր ավելի քան 20 մարդ՝ այդ թվում՝ ՀՀ Լոռու մարզի Թեղուտի և Շնողի գյուղապետերը, համայնքների ավագանիների անդամներ և ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության ներկայացուցիչներ: Ընկերությունը հանդիպմանը ներկայացնում էին գլխավոր տնօրենի տեղակալ, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը և այլ աշխատակիցներ: Հանդիպման օրակարգի առաջին հարցի շրջանակներում ներկայացվեցին Ընկերության տեղեկատվական թափանցիկության քաղականության կենսագործման նպատակով կազմված՝ հանրային հարցումներին արձագանքման և Ընկերության տարածքում ճանաչողական շրջայցերի կազմակերպման ընթացակարգերը: Օրակարգի երկրորդ և երրորդ կետերի շրջանակներում ներկայացվեցին Ընկերության իրականացրած բնապահպանական (համառոտ տեղեկանք բնապահպանական միջոցառումների վերաբերյալ) և սոցիալական (համառոտ տեղեկանք սոցիալական ծախսերի վերաբերյալ) միջոցառումները 2014թ. առաջին կիսամյակում:

 

Ներկաները հնարավորություն ունեցան Ընկերության ներկայացուցիչներին հարցեր ուղղելու և պատասխաններ ու պարզաբանումներ ստանալու նաև օրակարգում չներառված խնդիրների վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքի ամբողջական տեսագրությունը:

Հանդիպման ընթացքի արձանագրությունն առաջիկայում կտեղակայվի ստորև:

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC