Նորություններ

Հունիսին արված աշխատանքներ (31.07.2014)

Լեռնահանքային համալիրի և ենթակառուցվածքների, սպասարկող կառույցների շինարարություն և սարքավորանքի մոնտաժում.

 

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում

Խոշոր ջարդման տեղամասում զետեղարանների երեսպատում, մարիչների մոնտաժում

Ջարդված հանքաքարի պահեստում զետեղարանների երեսպատում, սնուցիչների կարգաբերում

Մանրացման տեղամասում խողովակների մոնտաժում, պատերի սվաղում

Ֆլոտացիոն տեղամասում խարսխային հեղյուսների տեղադրում, հատակների բետոնացում, կրի խառնիչ ապարատի հենակի պատրաստում և մոնտաժում, սպասարկող հարթակների պատրաստում և մոնտաժում, խողովակների մոնտաժում, ներկում, փականների տեղադրում

Մոլիբդենի տեղամասում պողպատե խողովակաշարերի մոնտաժում

Գլխավոր ենթակայանի (110/35/10kv) ենթակառուցվածքների ապահովման աշխատանքներ

Այլ աշխատանքներ:

 

Պոչանքային տնտեսության և արտադրական ջրի մատակարարման կառույցների շինարարություն

Պոչամբարի առաջնային պատվարի կառուցման հողային աշխատանքներ - 1.5 հազ. մ3

Թարմ արտադրական ջրի պոմպակայանի շինարարություն, պոչատարի, պարզեցման ավազանի, կոլեկտորների կառուցման աշխատանքներ

 

Լեռնահանքային աշխատանքներ և ենթակառուցվածքների ապահովում

237 հազ. մ3 հիմնական մակաբացման և 4.7 հազ. մ հորատման աշխատանքներ բացահանքում:

Թափոնատար ճանապարհի կառուցման շրջանակներում զանգվածի մշակում՝ 62 հազ. մ3:

Ծանր տեխնիկայի կայանատեղիում վերանորոգման արհեստանոցի, ջրատար ցանցերի և ջրամբարի կառուցում, ավտոլվացման կետի կառուցման աշխատանքներ

 

Հյուրանոցահանրակացարանային համալիր, անցակետեր և սպասարկող այլ օբյեկտներ

Հյուրանոցահանրակացարանային համալիրի, անցակետերի արտադրական օբյեկտների հարակից տարածքների բարեկարգում, կանաչապատում և այլ աշխատանքներ:

 

Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ.

Բետոնային աշխատանքներ - 1,895 մ3

Մետաղական աշխատանքներ - 132տ

Ամրանային աշխատանքներ - 52 տ:

 

Սարքավորանքի համալրում.

«Բելազ» մակնիշի ջրցան մեքենա, CAT 777F բեռնատարի շարժիչ:

 

Աշխատողների թվաքանակը հունիսի վերջին.

Ընդհանուր՝ 1,256, այդ թվում՝ 148 աշխատող՝ Թեղուտից, 232 աշխատող՝ Շնողից, 445 աշխատող՝ Ալավերդուց և 431 աշխատող՝ այլ համայնքներից: Հունիսին ընդունվել են աշխատանքի 27, ազատվել են՝ 11 աշխատողներ:

 

Լուսանկարներ




 



«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC