Նորություններ

Հուլիսին կատարված աշխատանքներ (29.08.2014)

Լեռնահանքային համալիրի և ենթակառուցվածքների, սպասարկող կառույցների շինարարություն և սարքավորանքի մոնտաժում.

 

Լեռնահանքային աշխատանքներ և ենթակառուցվածքների ապահովում.

357 հազ. մ3 հիմնական մակաբացման և 10.3 հազ. մ հորատման աշխատանքներ բացահանքում

Ծանր տեխնիկայի կայանատեղիում ավտոլվացման կետի կառուցման և այլ աշխատանքներ:

 

Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում.

Խոշոր ջարդման տեղամասում զետեղարանի կողերի բարձրացման մետաղական կառուցվածքի պատրաստում և մոնտաժում, PPR խողովակաշարի տեղակայում, մետաղապլաստե խողովակաշարի մոնտաժում, գեյզերի տեղադրում, սնուցիչների կարգաբերում

Ջարդված հանքաքարի պահեստում կրող սյուների բետոնացում, երեսսվաղ, մետաղական սյուների ամրացում մետաղական թիթեղով, էլեկտրական տելֆերի տեղակայում, սնուցիչների կարգաբերման և անվտանգության ապահովման համար ցանկապատի մոնտաժման աշխատանքներ

Մանրացման տեղամասում մետաղական սյուների հիմքերի բետոնացում, մետաղական կոնստրուկցիաների ներկում, պողպատե խողովակաշարերի տեղակայում և ներկում, պողպատե ձևավոր մասերի տեղադրում, փականների տեղադրում, հենարանային կառուցվածքների մոնտաժում

Ռեագենտների կայանում մետաղական կոնստրուկցիաների ներկում, պատերի սվաղում և ներկում, կախովի առաստաղի մոնտաժում, ներդիր դետալների մոնտաժում, փականների տեղադրում

Ֆլոտացիոն տեղամասում բետոնյա հատակի պատրաստում, ներդիր դետալների տեղադրում, մետաղական կոնստրուկցիաների ներկում, պողպատե խողովակաշարի տեղակայում և ներկում, փականների տեղադրում, «Վեմկո» և «Դոր Օլիվեր» ֆլոտոմեքենաների մոնտաժում, պոմպերի մոնտաժում, ջրի սառեցման համակարգի կառուցման աշխատանքներ

Մոլիբդենի տեղամասում ФМ-1 հիմքի պատրաստում, ներդիր դետալների տեղադրում, մետաղական կոնստրուկցիաների գրունտապատում, ջրատար խողովակի մոնտաժում, սենդվիչ պատերի կառուցում, խարսխային հեղյուսների մոնտաժում, պողպատե խողովակաշարերի տեղակայում, փականների տեղադրում

Այլ աշխատանքներ:

 

Պոչանքային տնտեսության և արտադրական ջրի մատակարարման կառույցների շինարարություն.

Կոլեկտորի շինարարություն, կամուրջների հիմքերի փորում էքսկավատորով, գրունտի մշակում ձեռքով, հիմքերի բետոնացում, ներդիր դետալների մոնտաժում, կոլեկտորի և դիտահորերի բետոնացում, դիտահորերի ամրանների մոնտաժում

Պարզեցման ավազանում դրենաժի կառուցում ժայռային գրունտներով, կավային գրունտի մշակում, էկրանի կառուցում կավային գրունով, սևահողի տեղափոխում և հարթեցում ձեռքով

Պոչամբարի առաջնային պատվարի կառուցման հողային աշխատանքներ – 1.8 հազ. մ3

Թարմ և շրջանառու արտադրական ջրերի պոմպակայանների և պոչատարի շինարարություն, այլ աշխատանքներ:

 

Հյուրանոցահանրակացարանային համալիր, անցակետեր, հարակից տարածքներ և սպասարկող այլ օբյեկտներ. 

Հյուրանոցահանրակացարանային համալիրի, անցակետերի արտադրական օբյեկտների հարակից տարածքների բարեկարգում, կանաչապատում և այլ աշխատանքներ:

 

Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ.

Բետոնային աշխատանքներ - 1,535 մ3

Մետաղական աշխատանքներ - 161տ

Ամրանային աշխատանքներ - 36 տ:

 

Սարքավորանքի համալրում.

Հիդրավլիկ մանեկադարձակ, լիսեռի չափաբերման սարք՝ DAMALINI E540 մակնիշի, անխափան սնուցման սարքեր՝ Dell Blade Servers մակնիշի:

 

Աշխատողների թվաքանակը հուլիսի վերջին.

Ընդհանուր՝ 1,272, այդ թվում՝ 148 աշխատող՝ Թեղուտից, 230 աշխատող՝ Շնողից, 462 աշխատող՝ Ալավերդուց և 432 աշխատող՝ այլ համայնքներից: Հուլիսին ընդունվել են աշխատանքի 46, ազատվել են 30 աշխատողներ:

 

Լուսանկարներ.

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC