Նորություններ

«Թեղուտ» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների (12.09.2014)

Հավակնորդներին առաջադրվող պահանջներ

-        վարորդական վկայական (B, C)

-        հայերենի և անգլերենի գերազանց իմացություն

-        աշխատանքային փորձ

-        միջանձնային հաղորդակցության հմտություններ

-        բնապահպանության, սոցիալական պատասխանատվության, աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության սկզբունքների և նպատակների, գործունեության հիմնական ցուցանիշների իմացություն:

 

Նախատեսվող պարտականություններ

-        մարդատար մեքենայի արհեստավարժ շահագործում

-        կարգապահ, անվտանգ և հարմարավետ վարում

-        այլ վարորդական ծառայությունների արհեստավարժ մատուցում:

 

Աշխատանքի պայմաններ

-        գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ

-        ծանրաբեռնվածությունը՝ լրիվ դրույք

-        տևողությունը՝ մշտական հիմքով:

 

Աշխատողների ընտրությունը կիրականացվի մրցութային կարգով՝ հարցազրույցի և թեստավորման արդյունքների հիման վրա:

Բնապահպանության, սոցիալական, աշխատանքի անվտանգության բնագավառներում «Թեղուտ» ՓԲԸ քաղաքականության և գործունեության հիմնական ցուցանիշների և այլ տեղեկատվությամբ ամփոփագիրը կարող եք ներբեռնել «Թեղուտ» ՓԲԸ պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով:

 

Ցանկացողներին խնդրում ենք համապատասխան որակավորումը հաստատող փաստաթղթերի թվային պատճենները համառոտ ինքնակենսագրականի հետ միասին ուղարկել plantvacancy@vallex.com էլ. հասցեին:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2588 հեռախոսահամարով:


Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 30.09.2014 թ.:


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC