Նորություններ

Օգոստոսին կատարված աշխատանքներ (29.09.2014)

Լեռնահանքային համալիրի և ենթակառուցվածքների, սպասարկող կառույցների շինարարություն և սարքավորանքի մոնտաժում.


Լեռնահանքային աշխատանքներ և ենթակառուցվածքների ապահովում.

608 հազ. մ3 հիմնական մակաբացման և 4.8 հազ. մ հորատման աշխատանքներ բացահանքում: Պայթուցիկ նյութերի պահեստի, հանքաքարի միջինացման պահեստում հենապատի կառուցման աշխատանքներ:


Հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցում.

- խոշոր ջարդման տեղամասում զետեղարանի, օդափոխիչի և ասպիրացիոն համակարգի կառուցման և այլ աշխատանքներ,

- ջարդված հանքաքարի պահեստում կրող սյուների բետոնացում, երեսսվաղ, սնուցիչների կարգաբերում և այլ աշխատանքներ,

- մանրացման տեղամասում կիսաինքնամանրացման աղացի բուտարայի, յուղման համակարգի, գնդավոր աղացի, տեխնոլոգիական խողովակաշարերի մոնտաժման աշխատանքներ, պոմպերի և ռեսիվերի տեղադրում և այլ աշխատանքներ,

- ֆլոտացիոն տեղամասում օդամղիչ սարքի, պոմպերի տեղակայում, խողովակաշարերի անցկացում և այլ աշխատանքներ,

- մոլիբդենի տեղամասում խառնիչի, ռեսիվերի, կոնդիցիոների տեղադրում և այլ աշխատանքներ:


Պոչանքային տնտեսության և արտադրական ջրի մատակարարման կառույցների շինարարություն.

- պատվարի պատում սևահողով,

- կոլեկտորի շինարարություն, կոլեկտորի և դիտահորերի բետոնացում, դիտահորերի ամրանների մոնտաժում,

- պարզեցման ավազանում մակերեսի թաղանթապատում պոլիէթիլենային թաղանթով,

- թարմ արտադրական ջրի պոմպակայանի և պոչատարի շինարարություն, այլ աշխատանքներ:


Հյուրանոցահանրակացարանային համալիր, անցակետեր, հարակից տարածքներ և սպասարկող այլ օբյեկտներ.

- հյուրանոցահանրակացարանային համալիրի, անցակետերի արտադրական օբյեկտների հարակից տարածքների բարեկարգում, կանաչապատում և այլ աշխատանքներ:


Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ

- բտոնային աշխատանքներ - 1,135 մ3,

- մետաղական աշխատանքներ - 150 տ,

- ամրանային աշխատանքներ - 30 տ:


Սարքավորանքի համալրում.

- FLEXIROC D65-10 հորատող թրթուրավոր մեքենա, TOYOTA HILUX 2.5 T/D ավտոմեքենաներ, կապի համակարգ:


Աշխատողների
թվաքանակը օգոստոսի վերջին.

Ընդհանուր՝ 1,249, այդ թվում՝ 147 աշխատող՝ Թեղուտից, 220 աշխատող՝ Շնողից, 450 աշխատող՝ Ալավերդուց և 432 աշխատող՝ այլ համայնքներից: Օգոստոսին ընդունվել են աշխատանքի 17, ազատվել են 40 աշխատողներ:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC