Նորություններ

Ամփոփվեցին մրցույթի արդյունքները (08.08.2011)

05.08.2011 թ. «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության Խանջյան 19 հաս­ցեում գտնվող գրասենյակում տե­ղի ունե­ցավ Թեղուտի հան­քավայրի շահա­գործ­ման համար կատարվող անտառահատ­մամբ ան­տա­ռա­յին տնտեսությանը հասց­վող վնա­սի հա­տուց­ման ծրագ­րի հա­մա­ձայն ստեղծ­ված մրցու­թա­յին հանձ­նա­ժո­ղո­վի՝ ան­­­տա­ռա­պատ­ման աշ­խա­տանք­­ներ իրա­կա­նաց­նող կազ­մա­կեր­պու­թ­յան (կազ­մա­կեր­պու­թյուն­­նե­րի) ընտ­րու­թ­յան նպա­տակով 14.07.2011 թ. հայ­տա­րար­ված մրցույ­թի արդ­յունք­նե­րի ամ­փոփ­ման համար գու­մար­ված նիս­­տը:

 Մրցույթն անցկացվել է երկու լոտով: Առա­ջին լոտով (Արջուտ համայնքում 50 հա տա­րած­քում անտառապատման իրականացում) հայտ ներկայացրել էին «Օձուն-Տուր», «Ստոկս» և «Աղավնատուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:

Երկրորդ լոտով (Օձուն համայնքում 30 հա տարածքում անտառապատման իրականացում) հայտ ներկայացրել էին «Օձուն-Տուր», «Ամատիտ» և «Ստոկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:

«Օձուն-Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկները երկու լոտերով էլ ճանաչվեցին լավագույնը: Երկրորդ լավագույն առաջարկն առաջին լոտով համարվեց  «Աղավնատուր», երկրորդ լոտով՝ «Ամատիտ» սահմանափակ պատասխանատ­վու­թյամբ ընկերության կողմից ներկայացված առաջարկը:

Հիշեցնենք, որ ծրագ­րով նախատեսվում է անտառապատման աշխատանքներ կա­տա­րել գու­մա­րա­յին 714 հեկտար մակերեսով տարածքներում (հատվող անտառային ծածկույթի կրկնա­­կին), ընդ որում, այդ աշխատանքները նե­րա­ռում են ոչ միայն ծառատունկը, այլև նշված տա­րածք­ները ան­տառի կատեգորիա տե­ղա­փո­խե­լու համար նախադրյալների լիարժեք ապա­­հով­ման հա­մար անհրաժեշտ աշ­խա­տանքները:

 

 

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC