Նորություններ

«Թեղուտ» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է (15.01.2012)

2012 թ. հունվարի 15-ին ժամը 14:40-17:00 սահմաններում մոտ 200 հոգուց բաղկացած անձանց մի խումբ հավաքվել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքներին հարակից տարածքներում: «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության ներկայացուցիչները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները նախազգուշացրել են վերոհիշյալ խմբի անդամներին, որ առանց թույլտվության «Թեղուտ» ՓԲԸ տարածք մուտք գործելով՝ նրանք կխախտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Վերոհիշյալ խումբը տարբեր վայրերից մոտեցել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքի սահմանանշումներին, փորձելով խախտել այն: «Թեղուտ» ՓԲԸ անվտանգության ծառայությունը ընկերության այլ աշխատակիցների օժանդակությամբ, գործելով ՀՀ օրենսդրությամբ և «Թեղուտ» ՓԲԸ կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում մասնակցել է ապօրինի գործողությունների ծավալումը «Թեղուտ» ՓԲԸ տարածքում կանխելուն ուղղված գործողություններին:

Ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է «Թեղուտ» ՓԲԸ բնականոն գործունեությունը. ընկերությանը հասցվել է էական վնաս, և այժմ ընկերության իրավաբանական ծառայությունն ուսումնասիրում է այդ վնասի վերականգման առարկայով հայցի (հայցերի) ներկայացման հնարավորությունը: 


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC