Նորություններ

«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանի հարցազրույցը «Հետք»-ին (10.04.2012)

Գագիկ Արզումանյան. «Թեղուտի շահագործման ծրագրի դադարեցման հեռանկարը բացառում եմ»

Լարիսա Փարեմուզյան 

 

 

Ի՞նչ գնահատական կտաք Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի հանքարտադրությանը: 

Չե՞ք կարծում,որ այն իր շատ մեծ ծավալներով լուրջս պառնալիք է բնակչության առողջության ու շրջակա միջավայրի համար:

Ես կխոսեմ, իհարկե, «Վալլեքսի» ծրագրերի մասին: Թումանյանի տարածաշրջանում մենք ունենք հանքերի շահագործման 2 լիցենզիա: Մեկը վերաբերում է Ալավերդու ստորգետնյա պղնձի հանքին, երկրորդը՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրին:

Ալավերդու ստորգետնյա հանքն այժմ կոնսերվացված վիճակում է: Մենք դեռևս փորձում ենք հասկանալ, թե որը կլինի լավագույն մոտեցումը այդ հանքի շահագործման համար՝ պայմանավորված նրանով, որ այս հանքի պաշարները բավակակնին քիչ են: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին տեղյակ եք: Մի քանի այլ վայրերում մենք այժմ իրականացնում ենք երկրաբանահետախուզական աշխատանքներ, իսկ մնացած ընկերությունների մասին, որոնք գործում են տարածաշրջանում, կդժվարանամ որևէ բան ասել:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի հանքարտադրության ծավալներին, նախ՝ շատ թե քիչը հարաբերական հասկացություն է: Ինչի համեմատ է շատ և ինչի համեմատ՝ քիչ: Միանշանակ կարող եմ ասել, որ եթե կա հանքավայր, որի շահագործման տնտեսական, սոցիալական, բնապահպանական նպատակահարմարությունը հաստատված է, ապա այդ հանքավայրը պետք է շահագործվի: Սպառնալիքների առումով՝ ցանկացած տնտեսական գործունեություն որոշակի ռիսկեր իր մեջ պարունակում է: Հացի գործարանը նույնպես իր մեջ ռիսկեր է պարունակում: Մեր՝ տնտեսավարողներիս խնդիրը պետք է լինի այդ ռիսկերը հասցնել նվազագույնի:

Ինչպե՞ս եք վերաբերվում «Թեղուտի պաշտպանության» խմբի որդեգրած պայքարին և նրանց պահանջներին:

Ընդհանուր առմամբ, ես նորմալ եմ համարում, որ հասարակությունը փորձում է հասնել նրան, որ տնտեսավարողներն ավելի ուշադրությամբ վերաբերվեն բնապահպանական խնդիրներին:

«Թեղուտի պաշտպանության» խումբը, բնապահպանական նկատառումներից ելնելով, պահանջում է դադարեցնել Թեղուտի ծրագիրը:

Ես ծայրահեղական դրսևորումները, իհարկե, մի կողմ կթողնեի, որովհետև նույն սկզբունքով կարելի է ասել, որ որևէ մարդ Հայաստանում կամ աշխարհում չպետք է բնակվի, կամ որևէ նախաձեռնություն չպետք է կյանքի կոչվի: Ես կարծում եմ՝ պետք է հասնել նրան, որ ինչպես Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը, այնպես էլ ցանկացած այլ տնտեսական նախաձեռնություն պատշաճ ուշադրություն դարձնի բնապահպանական խնդիրներին:

Կա՞ խմբի կողմից բարձրացված որևէ հարց, որի հետ լիովին համաձայն եք:

Ամենավերջին քննարկման ժամանակ, օրինակ, Հակոբ Սանասարյանը բավականին իրավացի հարցադրում արեց, թե մեր կողմից ինչպիսի անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի կանխարգելվի օքսիդացված հանքաքարից ծծմբական թթվի արտահոսքը: Այդ խնդիրն իսկապես կա: Մենք այժմ լրջագույնս զբաղվում ենք այդ խնդրով:

Հնարավոր համարո՞ւմ եք Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի դադարեցումը::

Ես, բնականաբար, բացառում եմ նման հեռանկարը:

Ո՞ր փուլում են Թեղուտի հանքի մակաբացման աշխատանքները:

Հանքի մակաբացման աշխատանքներն ընթանում է ամբողջ թափով:

Չե՞ք գտնում, որ ՀՀ կառավարությունը, երկրում լայն թափ հաղորդելով հանքարդյունաբերությանը,ի սկզբանե,

 ինպես Թեղուտի դեպքում, այնպես էլ Արմանիսի և մյուս մարզերում հանքավայրերի լիցենզիա տրամադրելիս շրջանցել է հանրային կարծիքը:

Ես ձեռնպահ կմնամ մյուս ցանկացած ծրագրերի մասին խոսելուց, որովհետև պարզապես տեղյակ չեմ: Ես Թեղուտի մասին միանշանակ կարող եմ ասել, որ այնքան, ինչքան լսվել է հասարակության կարծիքը ՀՀ կառավարության, ԱԺ-ի, շահագրգիռ կազմակերպությունների կողմից, ինձ հայտնի չէ որևէ նման դեպք, որ որևէ ծրագիր այդքան խորությամբ քննարկվի:

Պարոն Արզումանյան,եկեք անդրադառնանք Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի խնդրին: 

Դուքտեղյա՞կ եք գերեզմանոցի բնապահպանական ռիսկերին:

Այո: Եվ կարծում եմ, այո, այնտեղ բնապահպանական լուրջ ռիսկեր կան:

Մկնդեղի գերեզմանոցը գտնվում է «Մանես ԳՄԳ» ԲԲԸ-ի հաշվեկշռում: Ի վերջո, ո՞վ է այսընկերության սեփականատերը:

«Մանես ԳՄԳ» ԲԲԸ-ում «Էյ-Սի-Փի» ընկերությունը փոքրամասնություն՝ 16 տոկոսի բաժնետեր է: Ընկերության մնացած 84 տոկոսի բաժնետերի մասին ես տեղեկություն չունեմ, ես տեղյակ չեմ: Ազդեցության լծակներ ունենք այնքանով, որքանով ընկերությունը գործում է Ալավերդի քաղաքում:

Մենք կարծում ենք, որ այդ ձեռնակությունն ապագա չունեցող ձեռնարկություն է, որովհետև որևէ աղբյուրից շահույթ չստացող ձեռնարկություն է: Հետևաբար, մեր առաջարկությունը եղել և մնում է լուծարել այդ ձեռնարկությունը:

Ընկերությունում բաժնետերերի ժողով լինո՞ւմ է:

Ես տեղյակ չեմ, որ վերջերս այնտեղ բաժնետերերի ժողով եղած լինի: Մի քանի տարի առաջ եղել է:

Ձեր կարծիքով՝ «Մանես ԳՄԳ»ընկերությունում ո՞ւմ պետք է դիմել մկնդեղի գերեզմանոցում

վերականգնման աշխատանքներ սկսելու համար:

Դուք այդ հարցը կարող եք տալ ՀՀ կամ աշխարհի ցանկացած քաղաքացու: 

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC