Նորություններ

Հասարակական ծառատունկ Թեղուտում (03.05.2010)

2010 թ. մայիսի 1-2-ը «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսա­նո­ղա­կան հերթական շրջայցը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում և  ծա­ռա­տունկ` հարակից տա­րածքներում: Մասնակիցները նախ դիտեցին նախկին հա­սա­րա­կա­կան ծա­ռա­տունկերի շրջանակներում տնկված ծառերը, համոզվեցին, որ դրանց նկատ­մամբ ընկերության կողմից իրականացվել է պատշաճ խնամք և ապահովվել բարձր կպչողականություն, ապա ձեռ­նա­մուխ եղան նույն ցանկապատված տարածքի ներսում նոր ծա­ռատունկի:  Չնայած ցուրտ եղա­նակին և տեղացող հորդառատ անձրևին` ծառատունկն իրա­կանացվեց նախատեսված ծա­վալով. մոտ 3000 քառակուսի մետր տա­րած­քում մաս­նա­գի­տա­կան վերահսկողության ներ­քո տնկվեց ավելի քան 800 տնկի: Ծառատունկն ընթացավ ավե­լի քան 100 մասնակիցների միջև ջերմ միջ­անձ­նա­յին հարաբերությունների և փոխ­գոր­ծա­կ­ցության մթնոլորտում, ներգրավված էին ՀՀ առա­ջա­տար բուհերի ուսանողներ, տարբեր կազմակերպությունների ներկայա­ցուցիչ­ներ: Կազմակերպվեց նաև ճանաչողական այցե­լու­թյուն հանքավայրի տարածքում «Վալլեքս» խմբի ընկերու­թ­յուն­ների միջոցներով կա­տար­վող պեղումների շնորհիվ հայտնաբերված պատ­մամշակութային հու­շար­ձան­ներ, որից հետո Թեղուտի մշակույթի տանը կազմա­կերպ­վեց քննարկում:

Շրջայցի երկրորդ օրը կազմակերվեց այցելություն Ալավերդու սբ. Գրիգոր Նարեկացի եկե­ղեցի, Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ, Միկոյան եղբայրների թան­գա­րան, կատարվեց խորհրդանշական ծառա­տունկ Սանահինի վանական համալիրի հարակից տա­րածքում:

 Հարկ է նշել, որ «Վալլեքս» խմբի կողմից կազմակերպվող ուսա­նո­ղա­կան ծա­ռա­տուն­կե­րը հա­սա­րակական միջոցառումներ են, որոնց կարող են միանալ բո­լոր ցանկացողները: Դրանք իրականացվում են ի լրումն Թեղուտի պղինձ-մո­լիբ­դե­նա­յին հանքավայրի շա­հա­գործման ծրագրի իրականացման հետևանքով անտա­ռա­յին տնտեսությանը հասց­վե­լիք վնա­սի փոխհատուցման` ՀՀ պետական կա­ռա­վար­ման մարմինների հետ հա­մա­ձայնեցված ծրագ­րով նախատեսված միջոցառումների:

Հիշեցնենք, որ «Թեղուտի հան­քավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրա­կա­նացման նպա­տա­կով անտառա­յին ծած­կույ­թի հատ­մամբ ան­տա­ռա­յին տնտեսությանը հասցվող վնա­սի հա­տուց­­ման ծրագ­րի» հա­մա­ձայն նախատեսվում է անտառապատման աշխատանքներ կա­տա­րել գու­մա­րա­յին 714 հեկտար մակերեսով տարածքներում (հատվող անտառային ծածկույթի կրկնա­կին), ընդ որում, այդ աշխատանքները նե­րա­ռում են ոչ միայն ծառատունկը, այլև նշված տա­րածք­ները ան­տառի կատեգորիա տե­ղա­փո­խե­լու համար նախադրյալների լիարժեք ապա­­հով­ման հա­մար անհրաժեշտ բոլոր աշ­խա­տանքները: Մրցութային կարգով ընտրված կազ­մակերպությունների կողմից արդեն իրականացվել են անտառապատման աշխա­տանք­ներ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և Լեռնահովիտ համայնքների վարչական սահմաններում գտնվող շուրջ 108 հա գումարային մակերեսով տարածքներում:

 

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC