Նորություններ

«Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը» խորագրով միջոցառում (23.07.2012)

«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնա­պահպանական ՀԿ-ի և «Թեղուտ» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ 2012 թ. հուլիսի 23-ին տե­ղի ունե­ցավ «Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը» խորագրով միջոցառումը: Մի­ջո­ցառ­­մանը կազ­մա­կեր­պական աջակցություն են ցուցաբերել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ ու Շնող հա­մայնք­նե­րի գյու­ղա­պետարան­նե­րը և ֆինանսական օժանդակություն՝ «Մանես» բարեգործական հիմ­նադ­րա­մը: Միջոցառման անմիջական նպատակը Շնող գետի գետափնյա և մերձակա տա­րածք­նե­րի մաքրումը, մերձակա հուշաղբյուրների և հանգստի ու ժամանցի վայրերի մաքրումն ու բարե­կարգումն է, հեռահար նպատակը՝ այդ տարածքների զբոսա­շրջային գրավչությունն ավելացնելը և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանն առարկայորեն նպաստելը: Միջո­ցառմանը մասնակցեցին ինչպես «Պաշտպանենք Թեղուտը» ՀԿ անդամներ և հա­մա­կիր­ներ, այնպես էլ՝ «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատողներ, Շնողի դպրոցի աշակերտներ և ման­կա­վար­ժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, «Թեղուտը սե­րունդ­ների համար» հասա­րակա­կան կազմակերպության ներկայացուցիչներ և միջոցառման հաջողությամբ շահագրգիռ այլ անձինք:

Միջոցառման մասնակիցները բաժանվեցին մի քանի խմբերի, որոնք տեղաբաշխվեցին Շնող գետի գետափնյա տարբեր հատվածներում: Միջոցառման ավարտին արդյունքների նախ­նական ամփոփման նպատակով մասնակիցները հավաքվեցին Հայրենական մեծ պա­տե­րազմում զոհված Մաժինյան եղբայրների հիշատակին կառուցված հուշաղբյուրի տա­րած­քում, որտեղ «Պաշտպանենք Թեղուտը» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Մանես» բարեգործական հիմնադրամի ու «Թեղուտ» ՓԲԸ աջակցությամբ այժմ իրականացվում են հիմնանորոգման և բարե­կարգ­ման աշ­խա­տանք­ներ: 

«Թեղուտ» ՓԲ ընկերության և «Պաշտպանենք Թեղուտը» ՀԿ-ի ներկայացուցիչը  միջո­ցառ­ման նախօրեին կապվել է Թեղուտի մերձակայքում իրականացվող Էկոկրթական վրա­նա­յին ճամբարի կազմակերպիչներից մեկի՝ Հրայր Սավզյանի հետ, ողջունել էկոկրթական ճամ­բարի նախաձեռնությունը, պատ­րաս­տակա­մություն հայտնել ճամբարի մաս­նա­կից­նե­րին տրամադրել Թեղուտի պղինձ-մոլիբ­դենային հանքավայրի շահագործման ծրագրի և դրա շրջա­նակներում նախատեսվող բնապահպանական միջոցառումների վերաբերյալ համալիր տեղե­կատվություն և առաջարկել մասնակցել «Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը» խո­րա­գրով միջոցառմանը: Քննարկելով առաջարկը ճամբարի այլ կազմակերպիչների հետ՝ Հրայր Սավզյանը մերժել է այն:

Արձանագրելով միջոցառման բարեհաջող և արդյունավետ ելքը՝ մասնակիցներն ու կազմա­կեր­պիչ­նե­րը փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին այդպիսի միջոցա­ռում­ներ իրակա­նաց­նել պարբերաբար՝ անընդհատ բարձրացնելով տարածաշրջանի զբոսաշր­ջա­յին գրավչու­թյունն ու համայնքներում ձևավորելով շրջակա միջավայրի նկատմամբ հոգա­տար վերաբերմունքի նոր մշակույթ:

 

 

«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական,

բնա­պահպանական հասարակական կազմակերպություն

 

Անկյուն+ 3 հեռուստաընկերություն 

 


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC