Նորություններ

Սոճիների պուրակ Թեղուտում (20.11.2010)


2010 թ. նոյեմբերի 20-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսանողական հերթական շրջայց-ծառատունկը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հա­րա­կից տա­րածքներում: Ծառատունկին մասնակցեց ավե­լի քան 130 մարդ. ներգրավված էին ՀՀ առա­ջա­տար բուհերի ուսանողներ, «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն», «Լոռվա երիտասարդների միասնություն» և հասարակական այլ կազ­մա­կերպությունների ներկայա­ցուցիչ­ներ, անվանի մտավորականներ:

Ծառատունկն իրականացվեց` «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հատուկ այդ նպատակով ցանկապատված շուրջ 2.8 հա տարածքում: Ցանկապատված տա­րած­քի եզրագծին զուգահեռ շարքերով տնկվեց շուրջ 700 սոճի:

Տնկիները ձեռք էին բերվել նախկինում արված ծառատունկերի տարածքներում իրա­կա­նացված նոսրացման աշխատանքների արդյունքում: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ հա­մա­ձայ­նեցված կարգով «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության նախաձեռնությամբ և մի­ջոց­ներով նոսրացումն իրականացվել է ոչ թե հատումների, այլ` սոճիներն արմատներով հան­­դերձ հնարավորինս անվնաս տեղափոխելու ճանապարհով:

Միջոցառման մշակութային մասի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Օձունի եկեղեցի և Հովհան Օձնեցու վանք:

Միջոցառման ավարտին ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի` հիմնանորոգումից հետո առա­ջին անգամ մարդկանց հյուրընկալած մշակույթի կենտրոնում կազմակերպվեց հանդի­սույթ, որն սկսվեց Շնող գյուղական համայնքի ղեկավարի կողմից «Պատվավոր Շնողեցի» կոչմա­ն շնորհման արարողությամբ, որից հետո կազմակերպված բաց քննարկ­ման շրջանակներում մասնա­կիցնե­րը հնարավորություն ունեցան Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագ­­րին առնչվող տարբեր հարցեր ուղղելու «Վալլեքս» խմբի ընկերու­թյուն­նե­րի փոխնա­խա­գահ Գագիկ Արզումանյանին: Հանդիսույթը եզրափակվեց Շնողի արվեստի ման­կական դպրո­ցի սաների գեղեցիկ կատարումներով:

 Հարկ է նշել, որ «Վալլեքս» խմբի կողմից կազմակերպվող ուսա­նո­ղա­կան ծա­ռա­տուն­կե­րը հա­սա­րակական միջոցառումներ են, որոնց կարող են միանալ բո­լոր ցանկացողները: Դրանք իրականացվում են ի լրումն Թեղուտի պղինձ-մո­լիբ­դե­նա­յին հանքավայրի շա­հա­գործման ծրագրի իրականացման հետևանքով անտա­ռա­յին տնտեսությանը հասց­վե­լիք վնա­սի փոխհատուցման` ՀՀ պետական կա­ռա­վար­ման մարմինների հետ հա­մա­ձայնեցված ծրագ­րով նախատեսված միջոցառումների:

Հիշեցնենք, որ «Թեղուտի հան­քավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրա­կա­նացման նպա­տա­կով անտառա­յին ծած­կույ­թի հատ­մամբ ան­տա­ռա­յին տնտեսությանը հասցվող վնա­սի հա­տուց­­ման ծրագ­րի» հա­մա­ձայն նախատեսվում է անտառապատման աշխատանքներ կա­տա­րել գու­մա­րա­յին 714 հեկտար մակերեսով տարածքներում (հատվող անտառային ծածկույթի կրկնա­կին), ընդ որում, այդ աշխատանքները նե­րա­ռում են ոչ միայն ծառատունկը, այլև նշված տա­րածք­ները ան­տառի կատեգորիա տե­ղա­փո­խե­լու համար նախադրյալների լիարժեք ապա­­հով­ման հա­մար անհրաժեշտ բոլոր աշ­խա­տանքները:

Ծրագրով նախատեսված կարգով Լոռու մարզի Թեղուտ, Շնող և Լեռնահովիտ հա­մայնք­ների վարչական սահմաններում անտառապատման աշխատանքներ են իրա­կանաց­վել և շուրջ 5 տարի շարունակ խնամքի աշխատանքներ կիրականացվեն գումա­րային 140 հա մա­կե­րեսով տարածքներում:

 

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 




«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC