Նորություններ

Ներկայացումներ՝ գիտելիքի և դպրության օրվա առթիվ (03.09.2012)

 2012 թ. սեպտեմբերի 1-ին, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության, «Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական հասարակական կազմակերպության և «Մանես» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ Թեղուտի և Շնողի գյուղապետարանների աջակցությամբ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Թեղուտ և Շնող գյուղերում մշակութային միջոցառումներ էին կազմակերպվել: Միջոցառումների շրջանակում «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությանը կից «Կարապետ» տիկնիկային թատրոնը գյուղերի մշակույթի կենտրոններում ներկայացրեց թումանյանական մոտիվներով ներկայացումներ և զվարճալի խաղեր դպրոցական տարիքի հանդիսատեսի համար:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC