Նորություններ

«Մաքուր պահե՛նք մեր հողն ու ջուրը» խորագրով միջոցառում (23.10.2012)

«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական հասարակական կազմակերպության և «Մանես» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ, «Թեղուտ» ՓԲ ընկերության աջակցությամբ 2012 թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Մաքո՛ւր պահենք մեր հողն ու ջուրը» խորագրով երկրորդ միջոցառումը:

 

«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական հասարակական կազմակերպությունը և «Մանես» բարեգործական հիմնադրամը միջոցառման սկզբում Թեղուտ և Շնող համայնքների գրադարաններին և Շնողի շախմատի տանը նվիրաբերեցին գրքեր և համակարգիչներ, որից հետո մեկնարկեցին Շնող գետի գետափնյա և մերձակա տարածքների մաքրման, մերձակա հուշաղբյուրների և հանգստի ու ժամանցի վայրերի մաքրման ու բարեկարգման, սոցիալական կոչեր պարունակող ցուցանակներով  կահավորման աշխատանքները: Աշխատանքները մեկնարկեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված Մաժինյան եղբայրների հիշատակին կառուցված հուշաղբյուրի տարածքից, որը «Պաշտպանենք Թեղուտը» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Մանես» բարեգործական հիմնադրամի ու «Թեղուտ» ՓԲԸ աջակցությամբ վերջին ամիսների ընթացքում հիմնանորոգվել և բարեկարգվել է, տեղադրվել են ցուցանակներ: Զուգահեռաբար աշխատանքներ իրականացվեցին Շնող գետի, գետափնյա հուշաղբյուրների մերձակա 10 տեղամասերում: Աշխատանքներին մասնակցեց ընդհանուր թվով ավելի քան 130 մարդ. «Պաշտպանենք Թեղուտը» և «Թեղուտը սերունդների համար» հասարակական կազմակերպությունների անդամներ և համակիրներ, «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատողներ, Թեղուտի և Շնողի միջնակարգ դպրոցների աշակերտներ և մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, միջոցառման հաջողությամբ շահագրգիռ այլ անձինք:

Միջոցառման արդյունքների հանդիսավոր ամփոփման ժամանակ հնչած ելույթներում կազմակերպիչները հատուկ ընդգծեցին, որ «Մաքո՛ւր պահենք մեր հողն ու ջուրը» խորագրով երկրորդ միջոցառումն առավել լայնամասշտաբ էր և արդյունավետ, մասնակիցները՝ առավել կազմակերպված և համախմբված: Տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունն ու շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի մշակույթի ձևավորման նպատակով պարբերաբար այդպիսի միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ «Պաշտպանենք Թեղուտը» կազմակերպության խոստումը քայլ առ քայլ կյանքի է կոչվում և համարժեք հասարակական ընկալում գտնում Թեղուտ և Շնող համայնքներում: 

 

Լուսաբանում ԶԼՄ- ներում

 

Անկյուն+3 հեռուստաընկերություն 

Անկյուն+3 հեռուստաընկերություն 


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC