Նորություններ

Ճանաչողական շրջայց և ծառատունկ Թեղուտի լեռնահանքային համալիրի և հարակից տարածքներում (05.12.2012)

«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական հասարակական կազմակերպության և «Թեղուտ» ՓԲ ընկերության համատեղ նախաձեռնությամբ 2012 թ. նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Թեղուտ և Շնող համայնքների դպրոցների բարձր դասարանների աշակերտների և մանկավարժական կազմի ներկայացուցիչների (ընդհանուր թվով՝ շուրջ 90 մարդ) ճանաչողական շրջայց և ծառատունկ Թեղուտի լեռնահանքային համալիրի և հարակից տարածքներում:

Միջոցառման մասնակիցները եղան կառուցվող համալիրի մի քանի օղակներում: Յուրաքանչյուր տեղամասում նրանց մանրամասն ներկայացվեց, թե որ փուլում են շինարարական աշխատանքները, ինչ նշանակության օբյեկտ է կառուցվում, որոնք են դրա ապագա աշխատանքի հիմնական սկզբունքները, ինչ միջոցառումներ են նախատեսված շրջակա միջավայրի համար տվյալ միավորի աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար:

Այդուհետ մասնակիցներն այցելեցին Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում առկա պատմամշակութային հուշարձաններ, նրանց ներկայացվեցին հուշարձանների պահպանությունն ու անվ­թարայնու­թյունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագրի շրջանակներում իրականացված ու նախատեսվող աշխատանքները:

Միջոցառումը եզրափակվեց Ղարաքոթուկ կոչվող տեղամասում ծառատունկով. հիմնականում տնկվեցին բալենիներ և սալորենիներ:

 

     
     

Լուսաբանում ԶԼՄ-ներում

 

Անկյուն գումարած 3

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC