Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (01.02.2013)

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 

«Թեղուտ» ՓԲԸ սեփականություն հանդիսացող՝ ժամանակավո­րա­պես ազատ հիմնական միջոցների օգտագործման աճուրդի

1. Կանոնակարգի կարգավորման առարկան

1.1. Սույն կանոնակարգը սահմանում է «Թեղուտ» փակ բաժնետիրական ըն­կե­րու­թյան գլխավոր տնօրենի 2013 թվականի հունվարի 29-ի № 008 հրամանի համաձայն աճուրդի (այսուհետ՝ Աճուրդ) անցկացմանը վերա­բե­րող հարաբերությունները:

2. Աճուրդի առարկան

2.1. Աճուրդի առարկա է հանդիսանում «Թեղուտ» ՓԲԸ սեփականություն հանդի­սա­ցող՝ ժամանակավո­րա­պես ազատ հիմնական միջոցների (այսուհետ՝ Գույք) մաս հան­դիսացող՝ բացահանքի տեխնի­կա­յի օգտագործմամբ աճուրդի մասնակցին «Թեղուտ» ՓԲԸ կողմից ծառայություններ մա­­տուցման արժեքը՝ փաստացի փոխադրված լեռնային զանգվածի յուրաքանչյուր տոն­նա/կմ միավորի սակագինը (այսուհետ՝ Սակագին), ար­տահայտված ՀՀ դրամով:

2.2. Սակագինն իր մեջ ներառում է համա­պա­տասխան ծա­ռայությունների մատուց­ման ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ կողմից իրականացվելիք բոլոր ծախսում­նե­րը (աշխա­տա­կիցների գործուղման ծախսեր և այլն), բացառությամբ Աճուրդում հաղթողի կողմից տրա­մադրվող վառելիքի արժեքի, և «Թեղուտ» ՓԲԸ առաջարկությամբ ենթակա է վե­րանայման այդ ծախսումներից ցանկացածը պայմա­նա­վո­րող գների (սակագների) կամ այլ գործոնների էական փոփոխության դեպքում:

2.3. Գույքի ցանկը սահմանված է Հավելված 1-ում:

3. Աճուրդի մասնակիցները

3.1. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ այն իրա­վա­բա­նական անձիք, որոնք բա­­վարարում են հետևյալ պայմաններին՝

1) ունեն լեռնահանքային և (կամ) շինարարական ոլորտներում առնվազն 5 տարվա գոր­­ծունեության փորձ.

2) սեփական կապիտալի մեծությունը 2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ (2012 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ավարտված լինելու դեպ­քում՝ 2012 թվականի դեկտեմբերի 31-ի) կազմում է առնվազն 10 մլրդ ՀՀ դրամ.

3) ֆինանսական հաշվետվությունների աուդիտը առնվազն վերջին 3 տարիների հա­մար իրականացվել է համաշխարհային առաջատար քառյակի մեջ մտնող աուդի­տո­րա­կան կազմակերպություններից մեկի կողմից, և աուդիտորական եզրակացությունը տրվել է առանց վերապահումների.

4) երաշխավորում է Աճուրդում հաղթելու դեպքում Գույքի առաջարկվող օգտա­գործ­ման վայր դրա տեղափոխման հետ կապված ծախսերի, ինչպես նաև այդ օգտագործման վայրի հնարավոր առանձնա­հատկություններով պայմանավորված՝ «Թեղուտ» ՓԲԸ հնա­­րավոր լրացուցիչ ծախսերի (մասնավորապես՝ ապահովագրավճարների տարբե­րու­թյան) փոխհատուցումը.

5) երաշխավորում է Աճուրդում հաղթելու դեպքում համապատասխան ծառայու­թյուն­ների մատուցումից կամ դրանց վերաբերյալ պայմանագրի վաղակետ դադարեցումից հե­տո Գույքի առաջարկվող օգտա­գործ­ման վայրից «Թեղուտ» ՓԲԸ տարածք դրա տե­ղա­փոխման համար ըստ անհրաժեշտության .

6) երաշխավորում է Աճուրդում հաղթելու դեպքում «Թեղուտ» ՓԲԸ-ից անկախ պատ­ճառներով Գույքի մաս կազմող՝ բացահանքի տեխնիկայի պարապուրդի համար վճարի վճարումը՝ ինքնաթափի յուրաքանչյուր միավորի համար օրական 230 հազ. դրամ, իսկ էքս­կա­վա­տորի համար՝ 450 հազ. դրամ: Նշված պա­րա­պուրդի գումարը հաշվարկ­վում է բոլոր այն օրերի համար, երբ Գույքի տվյալ միա­վորը օրվա գերակշիռ մասը չի շա­հա­գործվում՝ Աճուրդում հաղթողի կողմից տվյալ գույքի շահա­գործ­ման հա­մար անհրա­ժեշտ պայ­մաններ չապահովելու պատճառով.

7) համաձայն է աճուրդում հաղթելու դեպքում Գույքի մաս կազմող՝ այլ տեխնիկայի օգտագործման դիմաց վճարումն իրականացնել :

4. Աճուրդին մասնակցությունը

4.1. Աճուրդին մասնակցելու համար աճուրդի մասնակիցը պետք է ներկայացնի՝

1)    Աճուրդին մասնակցության հայտ՝ համաձայն Հավելված 2-ի:

2)    մասնակցի պետական գրանցման վկայականի, ներառյալ բոլոր ներդիրների պատ­ճեն­ները.

3)    հարկային մարմին ներկայացրած և վերջինիս կողմից ընդունված 2011 թվականի ֆինան­սա­կան հաշվետվության պատճենը՝ հաստատված հար­կային մարմնի կողմից կլոր (բնօրի­նակ) կնի­քով.

4)    տեղեկանք հաստատված հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ հա­մա­պա­տաս­­­խան (հանքարդյունահանման և շինարարության) ոլորտում գործու­նեու­թյան փորձի մասին.

5)    նախավճարի վճարումն հաստատող փաստաթուղթ:

5. Աճուրդի կազմակերպման ընդհանուր ընթացակարգային պայմանները

5.1. Աճուրդը սկսվում է 2013 թվականի փետրվարի 22-ին, ժամը 10:00:

5.2. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը՝ համաձայն Հավելված 3-ի, հրա­պարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող առնվազն մեկ օրաթերթում, www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրա­պե­տու­թյան հրապարա­կա­յին ծա­նուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և «Թեղուտ» ՓԲԸ պաշ­տոնա­կան ինտերնետային կայքում:

5.3. Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կողմից վճարման են­թա­կա նախավճարի չափը սահմանվում է 10 մլն ՀՀ դրամ:

6. Լոտի ուսումնասիրումը

6.1. Գույքի զննության ցանկություն ունենալու դեպքում Աճուրդի հնարավոր մասնա­կի­ցը կարող է մինչև 2013 թվականի փետրվարի 19-ը ժամը 18.00-ն դիմել «Թեղուտ» ՓԲԸ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Խանջյան փ. 19, հեռ.՝ 510888), որից հե­տո երկօրյա ժամկետում «Թեղուտ» ՓԲԸ ա­պահովում է Աճուրդի տվյալ մաս­նակ­ցի համար Գույքի ամբողջական ուսումնա­սի­րու­թյան հնարավորություն:

7. Լոտի գնի վճարումը

7.1. Ա­ճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը լոտի գինը վճարում է «Թեղուտ» ՓԲԸ հետ կնքվելիք պայմանագրով նախատեսված կարգով՝ ամսական կտրվածքով, ել­նելով տվյալ ամսվա ընթացքում Գույքի օգտագործմամբ մատուցված ծառայու­թյունների ծավա­լից:

8. Այլ դրույթներ

8.1. Աճուրդի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք կարգավորված չեն սույն Կանոնակարգով, կարգավորվում են «Հրապարակային սա­կարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 


1

ՑԱՆԿ

«Թեղուտ» ՓԲԸ սեփականություն հանդիսացող՝ ժամանակավո­րա­պես ազատ հիմնական միջոցների

 

Հիմնական միջոց

Մոդել

Քանակ

Բացահանքի տեխնիկա

Ինքնաթափ

CAT-777 F

4

Հիդրավլիկ էքսկավատոր

CAT 6018 FS

1

Այլ տեխնիկա

Բետոնախառնիչ

МАЗ 630305-250 7м3

3

Բուլդոզեր

Б-10M

3

Բուլդոզեր

Б-12M

3

Հորատման հաստոց

ROC L8

1

Գրեյդեր

ДЗ-143

1

Գրեյդեր

CAT 16M

1

Դիզելային կոմպրեսորային կայան

МЗА

1

Ինքնաթափ

КРАЗ 256Б

2

Ինքնաթափ

МАЗ 551605-273-050

2

Եռակցման ագրեգատ

АДД-2*2505

1

Էքսկավատոր

CAT 325DL

3

Էքսկավատոր

CAT 345DL

1

Էքսկավատոր

CAT-385C

1

Էքսկավատոր

ЕК-400

3

Էքսկավատոր

ЭО-33222 (ЭО-33211)

1


 

Հավելված 2

Մասնակցության հայտ

________________________________________________________հայտնում է, որ ցանկություն
                                                                           մասնակցի անվանումը

ունի մասնակցելու «Թեղուտ» ՓԲԸ պատկանող՝ ժամանակավորապես ազատ հիմնական միջոցների օգտագործման աճուրդին:

Սույնով հայտնում ենք, որ աճուրդի կանոնակարգի համաձայն,                                     ՝

                                                                                                                                                                                                                   մասնակցի անվանումը

1)     ունի լեռնահանքային և (կամ) շինարարական ոլորտներում առնվազն 5 տարվա գոր­­ծունեության փորձ.

2)     ֆինանսական հաշվետվությունների աուդիտը առնվազն վերջին 3 տարիների հա­մար իրականացվել է համաշխարհային առաջատար քառյակի մեջ մտնող աուդի­տո­րա­կան կազմա­կերպություններից մեկի՝ __________________________ կողմից, և աուդիտորական եզրակացությու­նը տրվել է առանց վերապահումների.

3)     երաշխավորում է Աճուրդում հաղթելու դեպքում Գույքի առաջարկվող օգտա­գործ­ման վայր դրա տեղափոխման հետ կապված ծախսերի, ինչպես նաև այդ օգտագործման վայրի հնա­րավոր առանձնա­հատկություններով պայմանավորված՝ «Թեղուտ» ՓԲԸ հնա­­րավոր լրացուցիչ ծախսերի (մասնավորապես՝ ապահովագրավճարների տարբե­րու­թյան) փոխհատուցումը.

4)     երաշխավորում է Աճուրդում հաղթելու դեպքում համապատասխան ծառայու­թյուն­ների մա­տուցումից կամ դրանց վերաբերյալ պայմանագրի վաղակետ դադարեցումից հե­տո Գույքի առաջարկվող օգտա­գործ­ման վայրից «Թեղուտ» ՓԲԸ տարածք դրա տե­ղա­փոխման համար ըստ անհրաժեշտության Գույքի միավորների ապամոն­տա­­ժումը, փո­խադրումն ու «Թեղուտ» ՓԲԸ տարածքում դրա մոնտաժման համար Կատարողի կրած ծախսերի փոխհատուցումը.

5)     երաշխավորում է Աճուրդում հաղթելու դեպքում «Թեղուտ» ՓԲԸ-ից անկախ պատ­ճառնե­րով Գույքի մաս կազմող՝ բացահանքի տեխնիկայի պարապուրդի համար վճարի վճարումը՝ ինքնաթափի յուրաքանչյուր միավորի համար օրական 230 հազ. դրամ, իսկ էքս­կա­վա­տորի հա­մար՝ 450 հազ. դրամ: Նշված պա­րա­պուրդի գումարը հաշվարկ­վում է բոլոր այն օրերի համար, երբ Գույքի տվյալ միա­վորը օրվա գերակշիռ մասը չի շա­հա­գործվում՝ Աճուրդում հաղթողի կողմից տվյալ գույքի շահա­գործ­ման հա­մար անհրա­ժեշտ պայ­ման­ներ չապահովելու պատճառով.

6)     համաձայն է աճուրդում հաղթելու դեպքում Գույքի մաս կազմող՝ այլ տեխնիկայի օգտա­գործ­ման դիմաց վճարումն իրականացնել յուրաքանչյուր ժամանակահատվածում «Թեղուտ» ՓԲԸ կողմից այդ տեխնիկայի օգտագործմամբ փաստացի մատուցված ծա­ռա­յությունների ծա­վա­լի և դրանց յուրաքանչյուր տե­­սակի համար իր կողմից ներկա­յաց­ված հայտի հիման վրա երկկողմ համա­ձայ­նեց­ված սակագների հիման վրա:

Կից ներկայացնում եմ մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Առդիր՝ _______ թերթ:

 

 

 

Մասնակցի անվանումը

ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը

ստորագրությունը

 

Կ. Տ.

«____» փետրվարի 2013թ.

3

 

Աճուրդի մասին հրապարակային ծանուցում

 

«Թեղուտ» ՓԲԸ հայտարարում է իրեն պատկանող՝ ժամանակավորապես ազատ հիմ­նական միջոցների օգտագործման աճուրդ:

Աճուրդը կկայանա 2013 թվականի փետրվարի 22-ին, ժ. 10:00, «Թեղուտ» ՓԲԸ գրա­սեն­յակում (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Խանջյան փ. 19):

Աճուրդի առարկա է հանդիսանում «Թեղուտ» ՓԲԸ սեփականություն հանդի­սա­ցող՝ ժամանակավո­րա­պես ազատ հիմնական միջոցների (այսուհետ՝ Գույք) մաս հան­դիսացող՝ բացահանքի տեխնի­կա­յի օգտագործմամբ աճուրդի մասնակցին «Թեղուտ» ՓԲԸ կողմից ծառայություններ մա­­տուցման արժեքը՝ փաստացի փոխադրված լեռնային զանգվածի յուրաքանչյուր տոն­նա/կմ միավորի սակագինը (այսուհետ՝ Սակագին), ար­տահայտված ՀՀ դրամով:

Սակագնի մեկնարկային չափը սահմանվում է 250 ՀՀ դրամ, նվազագույն քայլը՝ 5 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

1)    Աճուրդին մասնակցության հայտ.

2)    մասնակցի պետական գրանցման վկայականի, ներառյալ բոլոր ներդիրների պատ­ճեն­ները.

3)    հարկային մարմին ներկայացրած և վերջինիս կողմից ընդունված 2011 թվականի ֆինան­սա­կան հաշվետվության պատճենը՝ հաստատված հար­կային մարմնի կողմից կլոր (բնօրի­նակ) կնի­քով.

4)    տեղեկանք հաստատված հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ հա­մա­պա­տաս­­­խան (հանքարդյունահանման և շինարարության) ոլորտում գործու­նեու­թյան փորձի մասին

5)    նախավճարի վճարումն հաստատող փաստաթուղթ:

Աճուրդում հաղթող է ճանաչվելու ամենաբարձր Սակագին առաջարկող մասնակիցը:

Աճուրդին մասնակցելու համար նախավճարի չափը սահմանված է 10 մլն ՀՀ դրամ: Նախավճարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 2013 թվականի փետրվարի 21-ը, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում «Թեղուտ» ՓԲԸ թիվ 16048000123100 հաշվարկային հաշվին բանկային փոխանցմամբ:

Գույքի զննության ցանկություն ունենալու դեպքում Աճուրդի հնարավոր մասնա­կի­ցը կարող է մինչև 2013 թվականի փետրվարի 19-ը ժամը 18.00-ն դիմել «Թեղուտ» ՓԲԸ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Խանջյան փ. 19, հեռ.՝ 510888), որից հե­տո երկօրյա ժամկետում «Թեղուտ» ՓԲԸ ա­պահովում է Աճուրդի տվյալ մաս­նակ­ցի համար Գույքի ամբողջական ուսումնա­սի­րու­թյան հնարավորություն:

Աճուրդի կանոնակարգին կարելի է ծանոթանալ «Թեղուտ» ՓԲԸ ինտերնետային կայքից՝ www.teghout.am հասցեով կամ ընկերության գրասենյակից:

 


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC