Նորություններ

Ի գիտություն Ծրագրի շահառուների (19.02.2013)

Հարգելի գործընկերներ

Հայտնում ենք, որ Միջազգային ֆինանսական կորպորացիայի ուղեցույցերին համապատասխան՝ միջազգային առաջադեմ փորձին Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համապատաս­խա­նությունն ապահովելու նպատակով «Թեղուտ» ՓԲ ընկերությունը մշակել է Շահառուների ներգրավման պլան (այսուհետ՝ Պլան), որում ներկայացված են շահառուների ներգրավման սկզբունքներն ու նախատեսվող գործողությունները:

Խնդրում ենք ծանոթանալ Պլանին և դրանում նշված հիմքերով Ձեզ որպես շահառու նույնականացնելու դեպքում՝ խնդրում ենք Պլանով սահմանված կարգով ներգրավվել նախատեսված միջոցառումներին:

Ծրագրի իրականացմանը զուգահեռ՝ Պլանը ենթակա է փոփոխման և խմբագրման: Ուստի՝ շնորհակալ կլինենք ցանկացած շահառուի, ումից կստանանք Պլանի խմբագրման և բարելավման վերաբերյալ առաջարկներ:   

Հարգանքով՝

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC