Նորություններ

Հայտարարություն «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեությանն առնչվող հրապարակման վերաբերյալ (18.03.2013)

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարածված «Մարդու իրավունքների վիճակը Բնապահպանության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012» վերնագրով տեղեկատվության մեջ «Թեղուտ» ՓԲԸ գործունեությանն առնչվող ոչ հավաստի դատողության առկայության վերաբերյալ «Թեղուտ» ՓԲԸ 15.03.2013 թ. հայտարարությանն ի պատասխան՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերով Օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանի անունից 18.03.2013 թ. տարածված տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ իրականության հետ կապ չունեն դրանում տեղ գտած հետևյալ պնդումները.

1.      «2006թ. Թեղուտ ՓԲԸ-ին գործունեության թույլտվություն տրամադրվել է օրենսդրության մի շարք խախտումներով»: 

- 2006 թ. «Թեղուտ» ՓԲ ընկերությանը որևէ նոր թույլտվություն և (կամ) լիցենզիա չի տրամադրվել ընդհանրապես:

2. «Ներկայումս հանքավայրի շահագործումն իրականացվում է նոր՝ 2010 թվականին մշակված նախագծով, որը փորձաքննության չի ենթարկվել»:

- Հարցի վերաբերյալ ընկերությունը 2012 թ. դեկտեմբերի 19-ին տարբեր լրատվամիջոցներով տարածել է և ընկերության պաշտոնական կայքում տեղակայել սպառիչ պարզաբանումներ (http://teghout.am/am/news/51.htm), որոնց առկայության պարագայում խնդրի հետագա շահարկումն առնվազն տարօրինակ է:


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC