Նորություններ

Շահառուների ներգրավման պլանով նախատեսված առաջին հանդիպումը շահառուների հետ (05.04.2013)

 

2013 թ. ապրիլի 3–ին, ժամը 15:00–ին «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության՝ ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակում տեղի ունեցավ Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի շահառուների ներգրավման պլանով նախատեսված առաջին հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների ազգաբնակչության, գյուղապետարանների և ընկերության աշխատակազմի, համայնքներում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն էին՝

1. Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբ­դե­նային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի էու­թյու­նը, նախատեսված գործողությունները

2. Լեռնահանքային համալիրի կառուցման ծրագրի իրականացման ընթացիկ վի­ճա­կը

3. Իրականացվող աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազ­դե­ցու­թյուն­ների հետ կապված մտահոգություններ. տրանսպորտի աշխատանք, պայ­թեցումներ, աղմուկ և այլն

4. Բնապահպանական և սոցիալական ոլորտներում ընկերության կողմից նա­խա­տես­վող գործողություններ

5. Այլ հարցեր:

Հանդիպման կազմակերպման վայրի, ժամի, ներգրավվող շահառուների խմբերի, օրակարգի կետերի և այլ պայմանների մասին հայտարարությունը 2013 թ. մարտի 26-ից մի քանի անգամ հեռարձակվել է տեղական՝ «Անկյուն գումարած 3» հեռուստատեսության եթերով, պաշտոնական ծանուցումներ են ուղարկվել Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետերին: Հանդիպման մասին հայտարարություններ են փակցվել և օրա­կարգում ներառված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ, առա­ջար­կու­թյուն­նե­ր, նկատառումներ և այլ հաղորդագրություններ գրառելու հնարավորություն տալու նպատակով գրանցամատյաններ են բացվել ընկերության՝ Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում:

Հանդիպման նախասահմանված նպատակին համապատասխան՝ ընկերության ներկայացուցիչները լսեցին շահառուների մտահոգություններն ու նկատառումները՝ ինչպես օրակարգում ներառված հարցերի շրջանակում, այնպես էլ դրանից դուրս: Տեղական՝ «Անկյուն գումարած 3» հեռուստատեսության եթերով իրադարձությունը լուսաբանելու նպատակով հանդիպմանը ներկա էր նաև հեռուստաընկերության նկարահանող խումբը:

Քննարկման ընթացքը տեսաձայնագրվել է, կազմվել է արձանագրություն, որն առաջիկայում կհրապարակվի ընկերության պաշտոնական կայքով:

Օրա­կարգում ներառված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ, առա­ջար­կու­թյուն­նե­ր, նկատառումներ և այլ հաղորդագրություններ գրառելու համար նախատեսված գրանցամատյանները բացված կմնան մինչև 2013 թ. ապրիլի 11-ը, ժամը 17:00-ն: Դրանց ամփոփումից հետո՝ արված գրառումների և դրանց առնչությամբ ընկերության արձագանքի վերաբերյալ տեղեկատվությունը ևս կհրապարակվի ընկերության պաշտոնական կայքով:

Շահառուների ներգրավման պլանով նախատեսված հանդիպումներ իրականացվելու են կանոնավոր կերպով՝ ներգրավելով շահառուների տարբեր խմբերի ներկայացուցիչների: 

 

Լուսանկարներ

   

 

Տեսագրություն

Արձանագրություն

 

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC