Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (13.04.2013)

 

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում կազմակերպում է հան­դի­պում ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների մշտական և ժամանակավոր ազգաբնակչության, գյուղապետարանների ներ­կայացուցիչների, Ընկերության աշխատողների, այաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատություններ բնապահպանության մասնագետների, հասարակական ակտիվիստների, զանգվածային լրատվության միջոցների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի կունենա 2013 թ. ապրիլի 29–ին, ժամը 15:00–ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի կենտրոնի դահլիճում:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝

1.     Ընկերության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններն ազդակիր համայնքներում

2.    Նոր աշխատողների ներգրավման սկզբունքները և կադրային քաղաքականությունն ազդակիր համայնքների համար առավել նպաստավոր դարձնելու ուղիները

3.   Նախատեսվող բնապահպանական միջոցառումները

4.   Ընկերության տեղեկատվական քաղաքականության վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների առաջարկություններ

5.   Ընկերության գործունեության և հարակից վայրերում հայտնաբերված պատմամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները

6.  Այլ հարցեր:

Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2013 թ. ապրիլի 15-ից կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շա­հա­ռուները կարող են գրառել մեկնաբանություններ, առա­ջար­կու­թյուն­նե­ր, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրա­կարգում ներառված հարցերի վերաբերյալ:

Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մասնակցություն:

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC