Նորություններ

Ծառատունկ և շրջայց համալիրի տարածքում (13.04.2013)

Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը 2013 թ. ապրիլի 12-ին կազմակերպեց Թեղուտ և Շնող համայնքների դպրոցների բարձր դասարանների աշակերտների և մանկավարժական կազմի ներկայացուցիչների (ընդհանուր թվով՝ շուրջ 100 մարդ) ճանաչողական շրջայց և ծառատունկ Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի և հարակից տարածքներում:

Միջոցառումը մեկնարկեց համալիրի տարածքում ավանդական ծառատունկով: Այդուհետ մասնակիցները եղան կառուցվող համալիրի բոլոր հիմնական օղակներում. այցելեցին պոչամբարի հիդրոտեխնիկական կառույցներ, հարստացուցիչ ֆաբրիկա, բացահանքի տարածք և լցակույտային տնտեսություն:  Յուրաքանչյուր տեղամասում նրանց մանրամասն հանրամատչելի ներկայացվեց, թե որ փուլում են շինարարական աշխատանքները, տվյալ օբյեկտի նպատակային նշանակությունը և աշխատանքի առանձնահատկությունները: Ներգրավված շահառուներին բացատրվեց նաև, թե յուրաքանչյուր կոնկրետ օղակի աշխատանքի համատեքստում շրջակա միջավայրի վրա ինչ ազդեցություններ են հնարավոր և ինչ  միջոցառումներ են նախատեսված տվյալ միավորի պատշաճ բնապահպանական  անվտանգությունն ապահովելու համար:

Մասնակիցները նաև այցելեցին Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված օբյեկտներ: Այդ գործում ներգրավված մասնագիտացված կազմակերպության՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավա­խմբի ղեկավար Սուրեն Հոբոսյանը շահառուներին ներկայացրեց հուշարձանների հետազոտության արդյունքում ստացված տեղեկատվությունը, պատասխանեց տրվող հարցերին:

Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի շահառուների ներգրավման գործընթացում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նախատեսում է ազդակիր և հարակից համայնքների կրթական հասատատություններ հաճախողների և մանկավարժական կազմի ներգրավման ուղղությամբ միջոցառումների պարբերական իրականացում: Ի թիվս այլ նպատակների՝ դրանք կոչված են ինչպես շահառուների այդ խմբերին պատշաճ իրազեկելու շրջակա միջավայրի վրա Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի իրականացման հնարավոր ազդեցությունների մասին, այնպես էլ՝ տարածաշրջանի խոշորագույն գործատուի աշխատանքի առանձնահատկությունները պարզաբանելով՝ սովորողների մասնագիտական արդյունավետ կողմնորոշմանը նպաստելու:

 

   

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC