Նորություններ

Հանդիպում Թեղուտ համայնքի ներկայացուցիչների հետ (29.04.2013)

«Թեղուտը սերունդների համար» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Շախկյանի նախաձեռնությամբ 2013 թ. ապրիլի 25-ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի Մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ «Թեղուտ» ՓԲ ընկերության ղեկավարների հանդիպում Թեղուտ համայնքի ներկայացուցիչների հետ: Մասնակցում էին Թեղուտ համայնքի ղեկավար Ֆրունզե Նորեկյանը, ավագանու անդամներ, «Թեղուտը սերունդների համար» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և այլ բնակիչներ, ընդհանուր թվով՝ շուրջ 50 մարդ: Հանդիպմանը ընկերությունը ներկայացնում էին «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Թեղուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գագիկ Արզումանյանը, գլխավոր տնօրենի՝ ընդհանուր հարցերով տեղակալ Ռուբեն Պապոյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, Երկարա­ժամ­կետ կայուն զարգացման վարչության պետ Արտաշես Բոշյանը և այլ աշխատակիցներ:

Հանդիպման շրջանակներում «Թեղուտը սերունդների համար» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Շախկյանը ներկայացրեց հանդիպման խնդրակարգը՝ անդրադառնալով այն հարցերին, որոնք, իր կարծիքով, առավել հրատապ են Թեղուտ համայնքի հետ «Թեղուտ» ՓԲԸ հարաբերությունների համատեքստում:  Մասնավորապես խոսվեց Թեղուտ համայնքի ներկայացուցիչներին ընկերությունում աշխատանքի ընդունելու, երիտասարդ պոտենցիալ կադրերի համար ուսուցողական պրակտիկաների կազմակերպման, համայնքում փոքր բիզնես ծրագրերին աջակցության, սոցիալական ծարգերի շրջանակներում՝ կենսաթոշակային տարիքի մարդկանց զբաղվածության, հաշմանդամներին աջակցության, կրթական-մշակութային նախաձեռնությունների ֆինանսավորման և այլ հարցերի մասին:

Մի շարք հարցերի առնչությամբ ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին սատարելու «Թեղուտը սերունդների համար» հասարակական կազմակերպության առաջարկություների իրականացմանը, ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ: 

 

Արձանագրություն


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC