Նորություններ

«ԷկոԼաբ» ծրագրի մասնակիցները այցելեցին Թեղուտի լեռնահանքային համալիրի տարածքներ (02.05.2013)

Գերմանական Ռոբերտ Բոշ Շտիֆտունգ և հայկական Գալուստ Գուլբենկյան հիմնադրամների ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «ԷկոԼաբ» ծրագրի 29 մասնակիցներ 2013 թ. ապրիլի 30-ին ճանաչողական շրջայցով եղան Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի տարածքներում: Շրջայցի մասնակիցներն այցելեցին ապագա պոչանքային տնտեսության, հարստացուցիչ ֆաբրիկայի շինարարության, բացահանքի և լցակույտային տնտեսության կառուցման վայրեր, տարածքում առկա պատմամշակութային հուշարձաններ: Յուրաքանչյուր տեղամասում միջոցառման մասնակիցների համար ընկերության ներկայացուցիչները նկարագրեցին և բացատրեցին տվյալ միավորի աշխատանքի առանձնահատկությունները, տարածքում հետազոտություններ իրականացրած ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ղեկավարը մասնակիցներին ներկայացրեց հուշարձանների հետազոտության արդյունքում ստացված տեղեկատվությունը պատասխանեցին այցելուների հարցերին: Հաշվի առնելով, որ «ԷկոԼաբ» ծրագրի համատեքստում կարևոր տեղ ունի կայուն զարգացման սկզբունքների տարածումն ու հանրայնացումը՝ շրջայցի մասնակիցներին առավել հանգամանորեն ներկայացվեցին Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և շահագործման ծրագրի համատեքստում շրջակա բնական միջավայրի վրա բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելու և փոխհատուցելու, ծրագրի իրականացման տարածքներում և հարակից վայրերում առկա պատմամշակութային արժեքների պահպանության, ազդակիր և հարակից այլ համայնքների սոցիալական իրադրության բարելավման և այլ ուղղություններով իրականացվող միջոցառումները:

 

Լուսաբանում ԶԼՄ-ներում

 

Անկյուն գումարած 3

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC