Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (06.05.2013)

Աշխատանքի անվանումը՝ բնապահպանության մասնագետ

Կազմակերպությունը՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերություն

Աշխատանքի վայրը՝ ՀՀ Լոռու մարզ, գ. Թեղուտ

Աշխատանքի նկարագրությունը.

Բնապահպանության մասնագետը պետք է իրականացնի ընկերության գործունեության ամենօրյա վերահսկողություն՝ ապահովելու գործունեության համապատասխանությունը բնապահպանական օրենսդրությանը

Աշխատանքային պարտականություններ.

  • Իրականանցնել ընկերության գործունեության ամենօրյա վերահսկողություն
  • Ապահովել մոնիտորինգի ծրագրերի իրականացումը
  • Ապահովել ընկերության բնապահպանական միջոցառումների ծրագրի իրագործումը
  • Կազմել ներքին և արտաքին բնապահպանական հաշվետվություններ

Անհրաժեշտ որակավորում

Բարձրագույն կրթություն բնապահպանության, քիմիայի կամ կենսաբանության ոլորտում

 Լեռնահանքային տեխնոլոգիական գործընթացների իմացություն

 Շրջակա միջավայրի վրա լեռնահանքային արդյունաբերության ազդեցության վերաբերյալ գիտելիքներ

 ՀՀ բնապահպանական օրենսդրության, տեղական և միջազգային բնապահպանական ստանդարտների, նորմերի և պահանջների իմացություն

 Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործունեության ստանդարտների և շրջակա միջավայրի, առողջության պահպանության և տեխնիկական անվտանգության ուղեցույցների իմացությունը կդիտվի որպես առավելություն

 Տարրական գիտելիքներ լեռնահանքային արդյունաբերությունում տեխնիկական անվտանգության վերաբերյալ

Պինդ և հեղուկ թափոնների կառավարման վերաբերյալ գիտելիքներ

 Ստորգետնյա և մակերևութային ջրերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ

 Շրջակա միջավայրի մոնիտորինգի մեթոդների իմացություն

 Համակարգչային հմտություններ (MS Office, Internet)

 Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն: Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն

 Հաղորդակցման գերազանց հմտություններ

Պատասխանատվության բարձր զգացողություն

Նվազագույնը 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

Դիմումների ընդունման վերջնաժամկետ. 20.05.2013թ.

Հետաքրքրվող թեկնածուներին խնդրում ենք CV-ն, համապատասխան որակավորումը հաստատող փաստաթղթերը և մոտիվացման նամակն ուղարկել s.yeritsyan@vallex.com հասցեով:

Հարցերի համար զանգահարել 510885 (+2034) հեռախոսահամարով:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC