Նորություններ

WSP Environmental մասնագետները մասնակցում են ծրագրի իրականացմանը (24.05.2013)

2013 թ. մայիսի 21-23-ը անգլիական WSP Environmental կազմակերպության փորձագիտական խումբը հերթական այցելությունը կատարեց Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիր: Միջազգային ISO 14001 և OHSAS 18001 չափորոշիչներին համապատասխանությունն ապահովելու նպատակով WSP Environmental կազմակերպությունը «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության պատվերով իրականացնում է ընկերության գործունեության հետ կապված ռիսկերի գնահատում բնապահպանական, առողջապահական, աշխատանքի անվտանգության և սոցիալական ոլորտներում: Այցելության շրջանակներում կազմակերպության փորձագետները դիտարկումներ կատարեցին կառուցվող համալիրի տարբեր տեղամասերում, միջազգային ISO 14001 և OHSAS 18001 չափորոշիչների և դրանց համապատասխանության ապահովման համար անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ ընդհանրական խորհրդատվություն իրականացրեցին ընկերության ղեկավար անձնակազմի համար:

Կազմակերպության խորհրդատվությամբ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը մշակել է մի շարք փաստաթղթեր (կառավարման պլաններ, միջոցառումների ծրագրեր, ուղեցույցեր), որոնց կենսագործումը միտված է ապահովելու Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում գործունեության համապատասխանությունը Միջազգային ֆինանսական կորպորացիայի առաջադրած կատարողական չափորոշիչներին: 

 

Լուսաբանում ԶԼՄ-ներում

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC