Նորություններ

Հունիսի 1-ը Թեղուտում (04.06.2013)

2013 թ. հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի երեխաների համար «Պաշտպանենք Թեղուտը» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ միջոցառումներ անցկացվեցին «Թեղուտ» ՓԲ ընկերության և «Մանես» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Տոնական օրը մեկնարկեց Շնողի մշակույթի կենտրոնում կազմակերպված շախմատային առաջնությամբ:

Միջոցառումները շարունակվեցին Հայրենական մեծ պատերազմում զոհված Մաժինյան եղբայրների հիշատակին կառուցված հուշաղբյուրի հարակից տարածքում: «Պաշտպանենք Թեղուտը» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Թեղուտ» ՓԲԸ և «Մանես» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հուշաղբյուրի տարածքը ամբողջությամբ բարեկարգվել է, կահավորվել է սոցիալական գովազդի վահանակներով, մանկական խաղասարքերով, աղբարկղերով և հանգստի ու ժամանցի համար անրաժեշտ այլ պարագաներով: 

 

Լուսաբանում «Անկյուն գումարած 3» ՀԸ եթերում

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC