Նորություններ

Ճանաչողական շրջայց կառուցվող լեռնահանքային համալիրի տարածքում (18.06.2013)

2013 թ. հունիսի 14-ին Թեղուտի լեռնահանքային համալիրի տարածքում կազմակերպվեց ճանաչողական շրջայց «Համահայկական բնապահպանական ճակատի» կողմից ներկայացված 15 անձի համար: Ճանաչողական շրջայցերի համար ընկերությունում սահմանված կարգին համապատասխան՝ շրջայցի մասնակիցները նախ անցան անվտանգության հրահանգավորում և ստացան անվտանգության անհատական պարագաներ: «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից շրջայցի մասնակիցներին տրամադրվեցին համապատասխան փոխադրամիջոցներ և ապահովվեց համապատասխան մասնագիտական ուղեկցություն:

Այցելուները եղան կառուցվող պոչանքային տնտեսության, հարստացուցիչ ֆաբրիկայի շինարարության, բացահանքի, ձևավորվող լցակույտերի և հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանի հարակից տարածքներում:

Յուրաքանչյուր տեղամասում մասնակիցներին պարզաբանվեցին կառուցվող արտադրական օբյեկտների նպատակային նշանակությունը, գործառնության սկզբունքները, շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունների կանխման, մեղմացման և փոխհատուցման, տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների հայտնաբերման և պահպանության ուղղությամբ իրականացված և նախատեսվող միջոցառումները, նշվեց, թե աշխատանքներն այդ պահին որ փուլում են, պատասխանվեց մասնակիցների հարցերին:

 

Լուսաբանում «Անկյուն գումարած 3» ՀԸ եթերում

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC