Նորություններ

Տեղեկատվություն (26.06.2013)

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի Դուքանաձոր տեղամասում իրականացվող՝ բացահանքի դատարկ ապարների կուտակման աշխատանքների ընթացքում 2013 թ. հունիսի 24-ին՝ մոտ քսան մետր հատվածում մասնակի վնասվել է լցակուտային տնտեսության տարածքից Դուքանաձոր գետակի ջրերի հեռացման համար նախատեսված 2,5 կմ երկարությամբ երկաթբետոնե փակ ջրատարի պատը: Դրա հետևանքով՝ 5 քառակուսի մետր հատույթով փակ ջրատարի թողունակությունը պակասել է մոտ 30 տոկոսով:

Չնայած վնասվածքի հետևանքով թողունակության նվազմանը՝ թունել մտնող ջրի ամբողջ քանակությունը դուրս է հոսում թունելի ելքային տեղամասից: Ընկերության մասնագետները և նախագծողները, արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, ներկայումս մշակում են փակ ջրատարի վնասված պատի վերականգնման աշխատանքների նախագիծ, որով առաջիկա օրերի ընթացքում կկատարվեն վերականգնման աշխատանքները: Լեռնահանքային համալիրի կառուցման նախագծային բոլոր աշխատանքները, ներառյալ լցակուտային տնտեսության  ձևավորումը, ընթանում են նախատեսված ժամանակացույցով:

Հաշվի առնելով որոշ համացանցային լրատվամիջոցներով այս առթիվ տարածված տեղեկատվության մեջ արտահայտված մտահոգությունները՝ հարկ ենք համարում լրացուցիչ հայտնել, որ տեղի ունեցածը նույնիսկ տեսականորեն որևէ վտանգ չի կարող ներկայացնել կառուցվող լեռնահանքային համալիրի հարակից համայնքների ազգաբնակչության համար: 

 

Լուսաբանում «Անկյուն գումարած 3» ՀԸ եթերում

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC