Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (02.07.2013)


Թեղուտի հանքավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրակա­նաց­ման նպատակով ան­տա­ռա­յին ծած­­­­կույ­թի հա­­տումն ի­րա­­կանացնող կազմա­կեր­պության ընտրության մրցույթի մասին

 

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախա­րա­րի 2008 թվականի փետրվա­րի 12-ի № 59-Ա և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նա­խա­րարի 2008 թվա­կա­նի փետրվարի 21-ի № 34-Ա համա­տեղ հրամանով հաստատված «Թեղուտի հան­քավայրի շա­հա­­գործ­ման ծրա­գրի իրա­կա­­նացման նպատակով անտառա­յին ծած­կույ­թի հատ­ման աշխա­տանք­նե­րի իրակա­նաց­ման կարգի» համաձայն ստեղծված մրցութային հանձնա­ժո­ղո­վը հայտարարում է Թեղուտի հանքավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրակա­նաց­ման նպա­տա­կով ան­տա­ռա­յին ծած­­­­կույ­թի հա­­տումն ի­րա­­կանացնող կազմա­կեր­պության ընտրության մրցույթ:

Մրցույթին հայտ ներկայացնող կազմակերպությունը պետք է ունենա անտառային ծած­­կույ­թի հատման տեխնիկական միջոց­ներ ու աշխա­տան­քա­յին ռեսուրսներ և մրցութային հանձնա­ժո­ղո­վին ներկայացնի դրանց առ­կա­յությունը հաս­տա­տող փաստաթղթեր:

Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2013 թվականի օգոստոսի 2-ը, ժ. 1400-ն է: Մրցույթի մասնակիցը կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր է «Թեղուտ» ՓԲԸ գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Խանջյան փ. 19) ներկայացնել մասնակցության հայտ:

Մասնակցության հայտերի քննարկումը տեղի կունենա 2013թ. օգոստոսի 2-ին, ժամը 1430-ին՝ «Թեղուտ» ՓԲԸ գրասենյակում: Մրցույթին ներկայացված հայտերի քննարկ­ման արդյունքների ամ­փոփման ժամ­կե­տը՝ 2013 թվականի օգոստոսի 9: Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կստա­նան գրավոր ծանուցում: Մրցույթի արդյունքներով որպես հատումն իրա­կա­նաց­նող կազ­մակերպու­թյուն ընտրված սուբյեկտի հետ համապա­տաս­խան պայմա­նա­գիր կնքելու ժամ­­­կետը՝ 2013 թվականի օգոստոսի 16:

Մրցույթի պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու, ինչպես նաև մրցույթին մաս­նակ­­ցելու հայտի ձևը ստանալու համար ցանկացողները կարող են դիմել «Թեղուտ» ՓԲԸ գրա­սեն­յակ՝ ք. Երևան, Խանջ­յան փող. 19 հասցեով:


Թեղուտի հանքավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրակա­նաց­ման նպատակով ան­­տա­­ռա­յին ծած­­­­կույ­թի հա­­տումն ի­րա­­կանացնող կազմա­կեր­պության ընտրության մրցույթի պայ­ման­ները, հայտի ձևը, հայտին կից ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը, անտառային ծածկույթի հատմանը ներկայացվող պահանջները և հայտերի գնահատման չափանիշ­ները

 

1.     Մրցույթին մասնակցելու հայտի հետ միասին մասնակիցը պետք է ներկայացնի՝

1) մասնակցի պետական գրանցման վկայականի, ներառյալ բոլոր ներդիրների պատ­ճեն­ները.

2) 2010-2012 թվականների ընթացքում համանման ծառայությունների մատուցման պայ­մա­նա­գրե­րի պատճենները.

3) հարկային մարմին ներկայացրած և վերջինիս կողմից ընդունված 2012 թվականի շահու­թահարկի հաշվարկի (դրա բացակայության դեպքում՝ հարկային մարմին օրենքով սահմանված կար­գով ներկայացված այլ հաշվետվության) պատճենը՝ հաստատված հարկային մարմնի կողմից կլոր (բնօրի­նակ) կնի­քով.

2.     Անտառային ծածկույթի հատմանը ներկայացվող պահանջներն են՝

1) եթե հատվող ծառի տրամագիծը 1.3 մ բարձրության վրա  չի գերազանցում 0.3 մ-ը ապա հա­­տու­մից հետո մնացող կոճղի առա­վե­լա­գույն բարձրությունը պետք է կազմի 0.1 մ, իսկ եթե տրա­մա­գիծը 0.3 մ և ավել է, ապա կոճղի բարձրությունը պետք է թողնել բնի տրամագծի 1/3-ի չափով.

2) հաճարենու բնափայտի մթերման ժամանակ շինափայտի երկարությունը պետք է պատ­րաս­տել 2.4 մ և ավելի (բացառության կարգով՝ 2.2 մ).

3) կաղնու և այլ արժեքավոր ծառատեսակների մթերման ժամանակ շինափայտի եր­կարու­թյու­նը պետք է համաձայնեցվի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ.

4) փշատերև ծառատեսակների մթերման դեպքում միջին և խոշոր տրամագծի շի­նա­փայտը, որը կարող է ծառայել որպես տախտակի պատրաստման հումք, պետք է պատրաստել 2.2 մ և ավելի եր­կա­րու­թյամբ, իսկ տեխնոլոգիական փայտը՝ 0.6 մ և ավելի երկարությամբ: Փոքր տրամագծի շինա­փայ­տը պետք է պատրաստել առնվազն 2 մ երկա­րությամբ.

5) վառելափայտը պետք է պատրաստել 0.5 մ երկարությամբ.

6) պետք է բացառել շինափայտի և տեխնոլոգիական փայտի համար պիտանի բնա­փայ­տի վե­րա­ծումը վառելափայտի.

7) հատմանը և թափուկի դուրս բերմանը զուգընթաց պետք է կատարել մաքրման աշ­խա­տանք­ներ.

8) պետք է պահպանել հրդեհային անվտանգության, աշխատանքի և տեխնիկայի ան­վտանգ օգ­տա­գործման կանոնները:

3.     Մրցույթում հաղթող կազմակերպությունը պետք է նաև ապահովի հատման ենթակա տա­րածքում առկա՝ մինչև 2.0 մ բարձրության, զարգացած արմատային համակարգ ունեցող, սլացիկ, հետագա վերատնկման համար պի­տա­նի ծա­ռերի և թփերի առանձնացումը:

4.     Մրցույթին ներկայացված հայտերի գնահատման նպատակով հանձ­նա­ժո­ղո­վը հիմք պետք է ընդունի՝

1) հայտի համապատասխանությունը մրցույթի պայմաններին.

2) հայտում ներկայացված տվյալների արժանահավատությունը.

3) հայտով ներկայացված գնային առաջարկը՝ մեկ խորանարդ մետր փայտա­նյու­թի հատ­­ման դի­մաց վճարի չափը (եթե հայտատուն նախատեսում է մթերված բնա­փայտը պա­հես­տավորման վայր տեղափոխելու նպատակով օգտագործել Լի­ցեն­զառուի փոխա­դրա­մի­ջոցները, ապա նաև մին­չև յոթ խորանարդ մետր ընդհա­նուր բեռնատարողությամբ փո­­խա­դրա­մի­ջոց­ներով տեղափոխ­ման յու­րա­քան­չյուր կի­լո­մետրի համար առաջարկվող վճա­րի չափը):


 

Մասնակցության հայտ

 

__________________________________________________հայտնում է, որ ցանկություն
                                     մասնակցի անունը (անվանումը)

ունի մասնակցելու Թեղուտի հանքավայրի շահա­գործ­ման ծրա­գրի իրա­կա­­նաց­ման նպա­տա­կով ան­տա­ռա­յին ծած­­­­կույ­թի հա­­տումն ի­րա­­կանացնող կազմա­կեր­պու­թյան ըն­տրու­թյան մրցույթին:

Մրցույթում հաղթելու դեպքում մեկ խորանարդ մետր փայտա­նյու­թի հատումը պար­տա­վորվում եմ իրականացնել  դրամ վճարի դի­մաց:

Մթերված բնա­փայտը պա­հես­տավորման վայր տեղափոխելու նպատակով նախա­տե­սում եմ օգտագործել (նշել համապատասխան վանդակը)՝

 սեփական կամ ներգրավված փոխադրամիջոցներ.

 Լիցենզառուի փոխա­դրա­միջոցները՝ մին­չև յոթ խորանարդ մետր ընդհա­նուր բեռ­նա­տա­րողությամբ փո­­խա­դրա­մի­ջոց­ներով տեղափոխման յուրա­քան­չյուր կի­լո­մետրի հա­մար վճա­­րելով  դրամ:

Կից ներկայացնում եմ մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Առդիր՝ _______ թերթ:

 

 

 

 

 

Մասնակցի անվանումը

ղեկավարի պաշտոնը, անուն ազգանունը

ստորագրությունը

 

Կ. Տ.

 

 

«____» օգոստոսի 2013թ.

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC