Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (14.08.2013)

Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբ­դե­նա­յին հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի շահառուների ներգ­րավ­ման պլանի շրջանակներում կազ­մակերպում է հան­դի­պում ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և այլ համայնքների (որոնց ներ­կայա­ցուցիչները կարող են Ընկերությունը դիտար­կել որպես իրենց հնարավոր գործատու) մշտա­կան և ժամանակավոր ազ­գա­բնակ­չու­թյան, գյուղապետարանների և քաղաքապետարանների, Լոռու մարզ­պե­տա­րանի ներ­կա­յա­ցուցիչների, Ընկերության աշխատողների, Ընկերության գործունեության տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերի, հայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանության մասնագետների, հասարակական ակտիվիստների, ԶԼՄ ներկայացուցիչների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի կունենա 2013 թ. օգոստոսի 29–ին, ժամը 15:00-ին ՀՀ Լոռու մար­­զի Շնող գյու­ղի մշակույթի տան դահլիճում:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են՝

1.   Ընկերության քաղաքականությունը շրջակա միջավայրի, մարդկանց առողջության պահպանության և աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում

2. Աշխատողների ներգրավման սկզբունքները և կադրային քաղաքականությունն ազդակիր համայնքների համար առավել նպաստավոր դարձնելու ուղիները

3. Ընկերության գործունեության և հարակից վայրերում հայտնաբերված պատ­մա­մ­շա­կու­թա­յին արժեքների պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները

Այլ հարցեր:

Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրա­սենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյու­ղերի գյուղապետարաններում 2013 թ. օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը կբացվեն գրան­ցա­մա­տյաններ, որոնցում շա­հա­ռուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրու­թյուն­ներ՝ հան­դիպ­ման օրա­կարգում ներառված հար­ցե­րի վերաբերյալ: Գրանցամատյանի ձևա­թուղթն օգտագործելով՝ օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հա­ղոր­­դագրություններ կարելի է ուղարկել նաև էլ. փոստով՝ pr@vallex.com հասցեով:

Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մաս­նակ­ցու­թյուն:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC