Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (21.08.2013)

Տեղեկացնում ենք, որ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և պղինձ-մոլիբդենային համալիրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականցումը միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության ջանքերը տալիս են համոզիչ արդյունքներ.

Դանիական «Էֆ Էլ Շմիդտ» ընկերության, «Արտահանման վարկավորման հիմնադրամ» Դանիայի պետական գործակալության (Eksport Kredit Fonden, կրճատ՝ EKF) և դանիական PensionDanmark կենսաթոշակային հիմնադրամի համագործակցության արդյունքում PensionDanmark կենսաթոշակային հիմնադրամը «Արտահանման վարկավորման հիմնադրամ» Դանիայի պետական գործակալության միջոցով շուրջ 350 մլն դանիական կրոն ծավալով ֆինանսավորում մատչելի կդարձնի «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության համար: Ֆինանսավորումն ուղղվելու է արտադրական սարքավորանքի ձեռք բերման ծախսերին:

Այս իրադարձությանը նախորդել է միջազգայնորեն գործող չափորոշիչներին համապատասխանության տեսանկյունից Ծրագրի շրջանակներում արդեն իրականացված և նախատեսվող գործողությունների մանրամասն ուսումնասիրությունը: «Արտահանման վարկավորման հիմնադրամ» Դանիայի պետական գործակալության և վերջինիս կողմից ներգրավված այլ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք այցելություններ են կատարել Ծրագրի իրականացման տարածք, դիտարկել աշխատանքների ընթացքը, ուսումնասիրել փաստաթղթերը:


PensionDanmark կենսաթոշակային հիմնադրամի կողմից տարածված մամլո հաղորդագրություն

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC