Նորություններ

Անկախության տոնը Թեղուտում և Շնողում (24.09.2013)

«Պաշտպանենք Թեղուտը» սոցիալ-տնտեսական, բնապահպանական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, «Մանես» բարեգործական հիմնադրամի և «Թեղուտ» ՓԲ ընկերության աջակցությամբ 2013 թ. սեպտեմբերի 20-21-ին Անկախության տոնին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքներում: Միջոցառումները մեկնարկեցին սեպտեմբերի 20-ին՝ Թեղուտ և Շնող համայնքների շախմատի խմբակի հետ համատեղ կազմակերպված՝ Թումանյանի տարածաշրջանի դպրոցականների միջև շախմատի առաջնությամբ, որն անցկացվեց Շնողի մշակույթի տան դահլիճում: Հաջորդ օրն իրականացվեց «Մաքուր պահենք մեր հողն ու ջուրը» խորագրով հերթական միջոցառումը, որի շրջանակներում մաքրվեցին ու բարեկարգվեցին Թեղուտ և Շնող գյուղերի հուշաղբյուրների և գետամերձ տարածքներ, տեղադրվեցին աղբարկղեր: Միջոցառումների արդյունքներն ամփոփվեցին Մաժինյան եղբայրների հիշատակին կառուցված հուշաղբյուրի տարածքում. շախմատի առաջնության հաղթողներին տրվեցին պատվոգրեր ու մրցանակներ, Թեղուտի պարի խմբի սաները ներկայացրեցին դիտարժան համերգային ծրագիր:

 

Լուսաբանում Անկյուն գումարած 3 ՀԸ եթերում

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC