Նորություններ

Օգոստոսին արված աշխատանքներ (25.09.2013)

1.      Հարստացուցիչ ֆաբրիկայի և ենթակառուցվածքների շինարարություն.

Շինարարական և մոնտաժային աշխատանքներ են իրականացվել հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտացիոն և մանրացման բաժանմունքների, էներգամատակարարման և ռեագենտների, խոշոր ջարդման մասնաշենքերի, մոլիբդենի արտադրամասի, հենապատերի պոչանքային տնտեսության առաջնային պատվարի, պոչատարի, կոլեկտորի, պարզեցման ավազանին հարակից ենթակայանի, ջարդման տեղամասի երրորդ պարզարանի և այլ օղակների կառուցման ուղղություններով:

Իրականացվել են հարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման բաժանմունքի կիսաինքնաման­րացման և գնդավոր աղացների, վանդակամածերի (ֆախվերկների), B առանցքի կռունկային հեծանի երկայնքով հարթակի, Դեբեդ գետից արտադրական թարմ ջրերի մատակարարման ջրագծի, խառը և թարմ ջրերի բաժանարար խցի, խոշոր ջարդման մասնաշենքի դարպասի, հարթակի, աստիճանների, պարապետի, պոչանքային տնտեսության կոլեկտորի և կոլեկտորի շանդորների ուղղորդիչների, ավտոնտեսության յուղման և լվացման կետի դարպասների պատրաստման և մոնտաժման աշխատանքներ:

Կատարվել են հարստացուցիչ ֆաբրիկայի տարբեր հանգույցների էլեկտրաֆիկացման, ներքին և արտաքին հարդարման և կահավորման աշխատանքներ:

Վերանորոգվել է տեխնիկական թարմ ջրի մատակարարման՝ Դեբեդ գետի ափին գտնվող  պոմպակայանը:

Ազդակիր համայնքներին աջակցության ծրագրերի շրջանակներում մետաղական կամրջակ է կառուցվել Թեղուտ համայնքի համայնքային ճանապարհներից մեկի վրա:

 

Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ.

Բետոնային աշխատանքներ - 2.150 մ3

Ամրանային աշխատանքներ - 18,4 տ

Պոչամբարի առաջնային պատվարի կառուցման հողային աշխատանքներ - 28.200 մ3

 

2.      Բացահանքի տարածքում իրականացվել են 649 հազ. մ3 հիմնական մակաբացման և 12.250 մ հորատման աշխատանքներ:

 

3.      Հյուրանոցահանրակացարանային համալիրի, կաթսայատան և անցակետերի հարակից տարածքների բարեկարգում, հենապատերի կառուցում, ներքին հարդարման և կահավորման աշխատանքներ են իրականացվել:

 

4.      Տեխնիկական պարկի համալրում.

Ձեռք են բերվել 20/5 տ և 10 տ կամրջակային կռունկներ, 1,9 մ3 էքսկավատորի շերեփ:

5.      Աշխատողների թվաքանակը օգոստոսի վերջին.

Ընդհանուր՝ 1.155, այդ թվում՝ 161 աշխատող՝ Թեղուտից, 224 աշխատող՝ Շնողից, 374 աշխատող՝ Ալավերդուց և 396 աշխատող՝ այլ համայնքներից:

Օգոստոսին ընդունվել են աշխատանքի 13, ազատվել են՝ 11 աշխատողներ:

   
 
 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC