Նորություններ

Սեպտեմբերին կատարված աշխատանքներ (23.10.2013)

1. Հարստացուցիչ ֆաբրիկայի և ենթակառուցվածքների շինարարություն.

Շինարարական աշխատանքներ են իրականացվել հարստացուցիչ ֆաբրիկայի խոշոր ջարդման մասնաշենքերի, փոխադրումային սրահի, ջարդված հանքաքարի պահեստի, ֆլոտացիոն և մանրացման բաժանմունքների (էլեկտրամատակարարման մասնաշենքի), խտացման արտադրամասի, մոլիբդենի արտադրամասի, ծանր տեխնիկայի վերանորոգման արհեստանոցի, անվադողերի վերանորոգման արհեստանոցի, թարմ տեխնիկական ջրի պոմպակայանի, ջրի մաքրման կայանի, էներգամատակարարման և ռեագենտների, հենապատերի, պոչանքային տնտեսության առաջնային պատվարի, պոչատարի, կոլեկտորի, պարզեցման ավազանի հատակի, բացահանքի վարչական շենքի և կաթսայատան և այլ օղակների կառուցման ուղղություններով:

Իրականացվել է հարստացուցիչ ֆաբրիկայի

ֆլոտացիոն արտադրամասի գնդային աղացի և ֆլոտացիոն մեքենաների հիմքերի

մանրացման բաժանմունքի կիսաինքնաման­րացման և գնդավոր աղացների, վանդակամածների սյուների, սենդվիչ պատերի, կռունկ երկտավրին կից հարթակի, ջրատար խողովակների և ջրհորդանների

տեխնիկական թարմ ջրի մատակարարման պոմպակայանի կռունկի,

խոշոր ջարդման մասնաշենքի պարապետների, մեխանիկական տելֆերների,

ջարդած հանքաքարի պահեստի բունկերների երեսպատման

պոչանքային տնտեսության կոլեկտորի և կոլեկտորի շանդորների ուղղորդիչների

և այլ պատրաստման և մոնտաժման աշխատանքներ:

Շինարարական աշխատանքների ընդհանրացված քանակական ցուցանիշներ.

Բետոնային աշխատանքներ - 1.316 մ3

Ամրանային աշխատանքներ - 31,01 տ

Պոչամբարի առաջնային պատվարի կառուցման հողային աշխատանքներ - 34.3 հազ. մ3

2.   Բացահանքի տարածքում իրականացվել են 590 հազ. մ3 հիմնական մակաբացման և 10.295 մ հորատման աշխատանքներ:

3.  Հյուրանոցահանրակացարանային համալիրի, կաթսայատան և անցակետերի հարակից տարածքների բարեկարգում, հենապատերի կառուցում, ներքին հարդարման և կահավորման աշխատանքներ են իրականացվել:

4.  Տեխնիկական պարկի համալրում.

Ձեռք են բերվել 40000/110 ուժային տրանսֆորմատորներ, թիթեղավոր սնուցիչ, ստացիոնար ժապավենային կոնվեյերներ, կոնդեսատորներ, չափիչ տրանսֆորմատորներ, մաքրման կայան, բարձր լարման անջատիչներ և այլ միջոցներ:

5.  Աշխատողների թվաքանակը սեպտեմբերի վերջին.

Ընդհանուր՝ 1.202, այդ թվում՝ 164 աշխատող՝ Թեղուտից, 238 աշխատող՝ Շնողից, 386 աշխատող՝ Ալավերդուց և 414 աշխատող՝ այլ համայնքներից:

Սեպտեմբերին ընդունվել են աշխատանքի 58, ազատվել են՝ 11 աշխատողներ:

   
   
   
   

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC